"ՀԱՅԲՈՒՍԱԿ" ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
"ՇԻՐԱԿԱՑԻ"
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
Հիմնադրվել է 1991 թվականին և ունի երկաստիճան ուսուցման համակարգ
· բակալավրատ
· մագիստրատուրա
Համալսարանում գործում են անվճար և վճարովի համակարգեր:
Առկա և հեռակա ուսուցմամբ ընդունելություն կատարվում է հետևյալ մասնագիտությունների գծով`
Հայոց լեզու և գրականություն
մանկավարժության բակալավր
Օտար լեզու և գրականություն
-
· անգլերեն
-
· ֆրանսերեն
-
մանկավարժության բակալավր
Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում
տնտեսագիտության բակալավր
Իրավագիտություն
իրավագիտության բակալավր
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
տեղեկատվական տեխնոլոգիաների բակալավր
Ուսուման տևողությունը
բակալավրատ
· առկա բաժնում 4 տարի
· հեռակա բաժնում 5 տարի
մագիստրատուրա
· առկա բաժնում 2 տարի
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ
Համալսարանն ունի սեփական շենք և ապահովված է նյութատեխնիկական բազայով (ինտերնետային լսարաններ, համակարգչային կենտրոն և մասնագիտացված կաբինետներ)
Համալսարանի գրադարանի ժամանակակից մասնագիտական գրականությունից օգտվում են նաև քաղաքի այլ բուհերի ուսանողներ և կազմակերպությունների աշխատակիցներ:
Համալսարանը համագործակցում է "Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն" կազմակերպության հետ գիտատեխնիկական տեղեկատվություն ստանալու համար:
1998 թվականից հրատարակվում է "Անանիա Շիրակացի" ամսաթերթը:
1996թ-ից համալսարանի կազմում գործում է նաև"Իմաստասեր Անանիա Շիրակացի" հանրակրթական միջնակարգ դպրոցը, որը 2006թ-ին տվել է առաջին շրջանավարտը:
Լինելով մասնավոր դպրոց, այն մարզում առաջինն է և հանրապետությունում լավագույններից մեկը:
Դպրոցի աշակերտները մասնակցելով քաղաքային, մարզային և հանրապետական օլիմպիադաներին գրավել են մրցանակային տեղեր` վաստակելով դիպլոմներ և պատվոգրեր:
Բոլոր շրջանավարտները հիմնականում ընդունվել են առաջնակարգ բուհեր` ՀՀ-ում և ԱՊՀ երկրներում:
1996-2009թթ. համալսարանը տվել է 1500-ից ավելի շրջանավարտ: Շրջանավարտների մեծ մասն աշխատում են հանրապետության և Շիրակի մարզի տնտեսության տարբեր բնագավառներում:
Համալսարանի շրջանավարտներից աշխատում են նաև արտասահմանյան երկրներում: Նրանց աշխատանքի և մասնագիտական գիտելիքների վերաբերյալ ստացվում են բազմաթիվ գովեստներ և դրական կարծիքներ:
Ուսանողների համար սահմանված են ուսման վարձի բազմապիսի զեղչեր:
Առաջին կուրսում վարձավճարը մուծում են 30%-ով պակաս:
3101 ՀՀ, ք. Գյումրի, Սայաթ-Նովա 1,
(0312) 4-93-94, 2(0374) 312 -5-60-15 E-mail
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript