плитка солнечногорск
тротуарная плитка
тротуарная плитка солнечногорском
купить тротуарную плитку
доставка песка доставка чернозема
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Բժշկական Ֆակուլտետը

 

 

 Բժշկական ֆակուլտետում առկան են հետևյալ մասնագիտությունները.

 

1. Բուժական գործ

2. Ստոմատոլոգիա

3. Ֆարմացիա

4. Բնապահպանություն և բնօգտագործում (Էկոլոգիա)

 

Բժշկական ֆակուլտետը ստեղծվել է Հայբուսակ համալսարանի հիմնադրման պահից 1990թ.-ից՝ ակադեմիկոս Լևոն Հարությունյանի նախաձեռնությամբ:

 

«Բուժական գործ» մասնագիտության ուսման տևողությունը կազմում է 6 տարի:

Ուսման վարձն է 550.000 դրամ:

«Ստոմատոլոգիա» մասնագիտության ուսման տևողությունը 5 տարի է:

Ուսման վարձը կազմում է 550.000 դրամ

«Ֆարմացիա» մասնագիտության ուսման տևողությունը բակալավրիատում կազմում է 4 տարի, մագիստրատուրայում` 1 տարի:

Ուսման վարձն է 550.000 դրամ:

Հայբուսակ համալսարանի բժշկական ֆակուլտետի բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

Բժշկական ֆակուլտետի կլինիկական ամբիոնները տեղակայված են Երևան քաղաքի լավագույն բժշկական կենտրոններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, դեղագործական ձեռնարկություններում, որտեղ կազմակերպվում է կլինիկական մասնագիտական առարկաների դասավանդումը (դասախոսություններ, գործնական պարապմունքներ և ուսումնաարտադրական պրակտիկաներ), ուր իրենց առաջին մասնագիտական քայլերն են կատարում բարձր կուրսերի ուսանողների մեծ մասը:

Բժշկական ֆակուլտետի շրջանավարտներն անցնում են աշխատանքի ըստ մասնագիտության, շարունակում են կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում, բժշկական կլինիկաներում և տեսական ամբիոններում:

Բժշկական ֆակուլտետի 2019-2020 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման ընդունելությունը միասնական քննություններով  ըստ մասնագիտությունների`

Բուժական գործ`* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**

Ստոմատոլոգիա`* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**

Դեղագիտություն`* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**

Բնապահպանություն և բնօգտագործում` մրցութային` կենսաբանություն (գրավոր), ֆիզիկա (գրավոր) կամ քիմիա (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**

*-դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք քննություններից երկուսը:

**-Նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:

 

Ֆակուլտետի դեկան, Ռ.Դ. բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից անդամ` Յանինա Մարինոսյան :

Գնահատել այս նյութը
(66 Աստղ)

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

 Facebook

 

  Google plus

 

  Twitter

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org