Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Վերջին Իրադարձություններ

 

Հարգելի այցելու, այս բաժնում Ձեզ ենք ներկայացնում «Կրթության Միջազգային Ակադեմիա»-ում տեղի ունեցած իրադարձությունները:

 

 

2017 թ.-ի հոկտեմբերի 30-31-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ միջազգային համաժողով և թրեյնինգ-աշխատաժողով «Հետևել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների առաջխաղացման ուղուն» թեմայով` Էրազմուս+-ի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան ակտիվ քննարկումներ և խմբային աշխատանքներ, որոնց Երևանի Հայբուսակ համալսարանից մասնակցեցին կրթության որակի ապահովման Կենտրոնի (ՈԱԿ) տնօրեն Աննա Սուքիասյանը, նույն Կենտրոնի փոխտնօրեն (ՄԿԾ-ների հարցով) և շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի տնօրեն Նարինե Հովսեփյանը, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Աննա Հարությունյանը, հումանիտար ֆակուլտետի դեկան Մերի Բալայանը և ՈԱԿ-ի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

Մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:

Տեսնել ավելին...

Կորեական «Human in Love» միջազգային մարդասիրական և զարգացման հասարակական կազմակերպության առաջնային նպատակն է օգնել աշխարհի բոլոր անկյունների մարդկանց բարելավելու իրենց կյանքի որակը: Կազմակերպությունը Հայաստանում ևս ունի իր ներկայացուցչությունը, որը  զբաղվում է սահմանամերձ շրջանների,Ղարաբաղի լավագույն ուսանողների ուսման վարձերի փոխհատուցմամբ:
Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Շամամյանի գլխավորությամբ Հայբուսակ համալսարանի բժշկական ֆակուլտետի Բուժական գործ մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Էլինա Արեգի Անտոնյանին, ով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, շնորհվեց  «Human in Love» կազմակերպության անվանական կրթաթոշակ:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպությանը մեր լավագույն ուսանողներին սատարելու համար և շնորհավորում ենք մեր ուսանողուհուն, վստահ լինելով, որ նա էլ ավելի հաջողություններ կգրանցի ուսման բնագավառում:

Տեսնել ավելին...

Օրեր առաջ Հայբուսակ համալսարանում տեղի ունեցավ մեծամաշտաբ միջոցառում՝ նվիրված բոլոր այն ուսանող տղաներին, ովքեր ծառայել կամ պատրաստվում են զորակոչվել ծառայության հայոց բանակում:

ԿՄԱ հիմնադիրների խորհրդի որոշմամբ այդ ուսանողներն ունեցան բացառիկ հնարավորություն ստանալու հատուկ խրախուսական կրթաթոշակներ:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, ով իր խոսքով ոգևորեց ներկաներին՝  նշելով ազգային բանակի կարևորության ու դերի մասին:

Համալսարանի հարյուրից ավել զորացրված ուսանողների շնրհվեցին կրթաթոշակներ և հանձնվեցին հավաստագրեր:

Սիրելի՛ զինվորներ, ցանկանում ենք ձեզ խաղաղ ծառայություն, հանգիստ ու անխռով գիշերներ և բարի վերադարձ դեպի տուն:

Տեսնել ավելին...

Հայբուսակ համալսարանի իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները մասնակցեցին «Ռեզյումե» և «Հետաքրքրվածության նամակ» գրելու վերաբերյալ բաց դասին:

Բաց դասի բանախոսը «Իրավագիտություն» մասնագիտության դասախոս Նաիրա Հարությունյանն էր:

Դեկան Գ.Գրիգորյանը նշեց, որ աշխատաշուկայում կարևոր նշանակություն ունի գիտելիքներն ու հմտությունները պատշաճ ձևով շարադրելը և գործատուին ճիշտ ներկայանալը:

Այս առումով նմանատիպ դասեր կազմակերպելը անհրաժեշտություն է:

 

Տեսնել ավելին...

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org