Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Վերջին Իրադարձություններ

 

Հարգելի այցելու, այս բաժնում Ձեզ ենք ներկայացնում «Կրթության Միջազգային Ակադեմիա»-ում տեղի ունեցած իրադարձությունները:

 

 

Oրերս «Հայբուսակ» համալսարանը հյուրընկալել էր Վարշավայի հումանիտար ու Բիզնեսի և կառավարման համալսարանների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում համալսարանների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Համագործակցությունն ուսանողներին կրկնակի դիպլոմ ստանալու հնարավորություն կընձեռի, բացի այդ՝ ուսանողների, դասախոսկան կազմի փոխանակման ծրագրեր կիրականացվեն, ինչպես նաև կլինեն համատեղ կոնֆերանսներ, առցանց դասախոսություններ, սեմինարներ ու քննարկումներ:

«Հայբուսակ»-ի ռեկտոր Սուրեն Հարությունյանն ընդգծեց համատեղ կրթական ծրագրերի կարևորությունն արդի բարձրագույն կրթական դաշտում: «Համոզված եմ, որ Վարշավայի երկու բուհերի հետ սկսվող համագործակցությունը նոր ճանապարհ է բացելու մեզ համար միջազգայնացման, որակի բարձրացման ոլորտում: Կարծում եմ, որ ուսանողների, դասախոսների փոխանակությունն արդյունավետ կլինի երկու բուհերի համար էլ»,- ասաց նա:

Վարշավայի Բիզնեսի և կառավարման համալսարանի ռեկտոր Յարոսլավ Բեդկովսկին նույնպես կարևորեց համագործակցությունը՝ շեշտելով հատկապես ուսանողների և դասախոսների փոխանակման հնարավորությունը: «Այս առումով համաձայնագիրը կարևոր է ինչպես «Հայբուսակ»-ի, այնպես էլ մեզ համար: Այն հնարավորություն է տալու ոչ միայն ուսանողների և դասախոսական կազմի, այլ նաև կրթական ծրագրերի փոխանակման: Վստահ եմ, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու»,- նշեց նա:  

Բուհերը եվրոպական չափանիշներով կիրականացնեն բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ծրագրեր մի քանի տնտեսագիտական և հումանիտար մասնագիտություններով:

«Հայբուսակ»-ի կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն Աննա Սուքիասյանի խոսքով էլ՝ բուհի գերակա ուղղություններից մեկն էլ միջազգայնացումն է: «Այս տարի վերահաստատել ենք մեր համագործակցությունը Տալլինի բժշկական քոլեջի հետ: Բացի այդ՝ եվրոպական մի շարք բուհերի հետ ենք համագործակցում, օրինակ` Շվեյցարիայի բաց համալսարանի: Կարևորում ենք մեր համագործակցությունը Բժշկական մասնագիտություն ունեցող օտարերկրյա շրջանավարտների կենտրոնի հետ՝ հաշվի առնելով փաստը, որ մեր շրջանավարտներից մեկն արդեն իսկ աշխատում է այնտեղ»,- ասաց նա: 

 
Տեսնել ավելին...

Հայբուսակ համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողները այցելեցին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» երկօրյա ցուցահանդեսին, որի նպատակն էր ներկայացնել ՀՀ բանկային համակարգի ձեռքբերումները, վարկային և ներդրումային նոր ծրագրերը և դրանց մատչելիությունը: Ուսանողներին ներկայացվեց բանկերի և վարկային կազմակերպությունների գործառությունները, կատարվող գործարքները: Հանդիպում-ցուցահանդեսը ուսանողներին թույլ տվեց հասկանալ բանկերի առավելությունները և թերությունները:

Տեսնել ավելին...

2017 թ.-ի հոկտեմբերի 30-31-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ միջազգային համաժողով և թրեյնինգ-աշխատաժողով «Հետևել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների առաջխաղացման ուղուն» թեմայով` Էրազմուս+-ի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան ակտիվ քննարկումներ և խմբային աշխատանքներ, որոնց Երևանի Հայբուսակ համալսարանից մասնակցեցին կրթության որակի ապահովման Կենտրոնի (ՈԱԿ) տնօրեն Աննա Սուքիասյանը, նույն Կենտրոնի փոխտնօրեն (ՄԿԾ-ների հարցով) և շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնի տնօրեն Նարինե Հովսեփյանը, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Աննա Հարությունյանը, հումանիտար ֆակուլտետի դեկան Մերի Բալայանը և ՈԱԿ-ի մասնագետ Մարիամ Հովհաննիսյանը:

Մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:

Տեսնել ավելին...

Կորեական «Human in Love» միջազգային մարդասիրական և զարգացման հասարակական կազմակերպության առաջնային նպատակն է օգնել աշխարհի բոլոր անկյունների մարդկանց բարելավելու իրենց կյանքի որակը: Կազմակերպությունը Հայաստանում ևս ունի իր ներկայացուցչությունը, որը  զբաղվում է սահմանամերձ շրջանների,Ղարաբաղի լավագույն ուսանողների ուսման վարձերի փոխհատուցմամբ:
Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Շամամյանի գլխավորությամբ Հայբուսակ համալսարանի բժշկական ֆակուլտետի Բուժական գործ մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Էլինա Արեգի Անտոնյանին, ով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, շնորհվեց  «Human in Love» կազմակերպության անվանական կրթաթոշակ:
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպությանը մեր լավագույն ուսանողներին սատարելու համար և շնորհավորում ենք մեր ուսանողուհուն, վստահ լինելով, որ նա էլ ավելի հաջողություններ կգրանցի ուսման բնագավառում:

Տեսնել ավելին...

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org