Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

ՀԱՅԲՈՒՍԱԿՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՊՐՈՖԵՍՈՐ ՎՐԵԺ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ

Երևանի Հայբուսակ համալսարանի իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ իրանագիտության լսարանի բացման արարողությունը: Նշենք, որ լսարանը կրում է հայտնի իրանագետ, պարսկերեն լեզվի և գրականության երկարամյա դասախոս, պրոֆեսոր լուսահոգի Վրեժ Փարսադանյանի անունը:

Լսարանի բացմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը, Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը, ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, Վրեժ Փարսադանյանի հարազատները, նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Շահբազ Սոլբին, Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին:

Լսարանի բացումն արեցին պրոֆեսոր Վրեժ Փարսադանյանի թոռնիկն ու Հայաստանում Իրանի փոխդեսպանը:

Անահիտ Հարությունյանն իր խոսքում շեշտեց, որ  Վրեժ Փարսադանյանի ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանում Իրանի դեսպանատունն աջակցեց, որ Հայբուսակ համալսարանում գործի իրանանգիտության կաբինետ:
«Մարդը ձգտել է սերտ պահել կապը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մշակույթի  աշխատակիցների, ներկայացուցիչների հետ, և այսօր նրա անունը գալիս է և միանում այն սենյակին, որը մեծ  սիրով մեզ նվիրել է Իրանի դեսպանատունը»,- ասաց նա:

Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղեցիկ Գրիգորյանն էլ ընդգծեց, որ լսարանի բացման արարողությունը նախատեսված էր մայիսի 30-ին, մինչդեռ, ցավոք, պրոֆեսոր Փարսադանյանը կյանքից հեռացավ մայիսի 29-ին: Հատկանշանական է, որ լսարանի բացման արարողությունը տեղի ունեցավ Վրեժ Փարսադանյանի մահվան 7-րդ օրը:

Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին նշեց, որ Վրեժ Փարսադանյանի մահը կորուստ էր ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև` Իրանի:

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org