Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Վերջին Իրադարձություններ

 

Հարգելի այցելու, այս բաժնում Ձեզ ենք ներկայացնում «Հայբուսակ Համալսարան»-ում տեղի ունեցած իրադարձությունները:

 

 

Շնորհավոր, սիրելի՛ շրջանավարտներ,բարի երթ և նորանոր հաջողություններ ձեզ:

Տեսնել ավելին...

Երևանի Հայբուսակ համալսարանը ստացավ աննախադեպ առաջարկ և կնքեց համագործակցության համաձայնագրեր «Վարշավայի Բոլեսլավ Պրուսի անվան հումանիտար», «Բիզնեսի և կառավարման» համալսարանների հետ: Համաձայնագրերի արդյունքում ուսանողներին կընձեռնվի հնարավորություն ստանալու կրկնակի դիպլոմ, ինչպես նաև կկազմակերպվեն դասախոսների և ուսանողնրի փոխանակման ծրագրեր: Համալսարանների ներկայացուցչության գրասենյակի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի պահպանողականներ և Ռեֆորմնիստներ խմբի բյուրոյի անդամ Կարոլ Կարսկիին: Արարողությանը մասնակցում էին նաև Վարշավայի վերոնշյալ բուհերի պաշտոնական ներկայացուցիչներ Ավագ Հակոբյանը և Տիգրան Գասպարյանը: Հյուրերը համալսարանի դահլիճում անցկացրեցին դասախոսություն:Հանդիպման ավարտին դեսպան Պ.Չեպլակիին շնորհվեց շնորհակալագիր, իսկ պրոֆեսոր Կարոլ Կարսկին արժանացավ Հայբուսակ համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչման: Օրեր առաջ համալսարան այցելեց նաև «Բոլեսլավ Պրուսի անվան Վարշավայի հումանիտար համալսարան»-ի ռեկտոր Ագնեժկա Քրիսին,ում ևս շնորհվեց Հայբուսակ համալսարանի «Պատվավոր դոկտոր»-ի կոչում:

Տեսնել ավելին...

Հարցազրույց Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, Հայբուսակ համալսարանի ռեկտորի խորհրդական Անահիտ Հարությունյանի հետ:

 Տիկի՛ն Հարությունյանայս տարին ճգնաժամային է բուհական ողջ համակարգի համար,

 քանի որ դիմորդների թիվն աննախադեպ քիչ էգնահատման և թեստավորման կենտրոնի

 տվյալներով այս տարի մոտ եռակի անգամ քիչ հայտեր են ներկայացվելինչը պայմանավորված է

 տարիներ առաջ դպրոցներում 12- ամյա կրթության համակարգի ներդրմամբ

Ինչպե՞ս է Հայբուսակ համալսարանը դիմակայելու այս ճգնաժամին:

-Դեռ մի քանի տարի առաջ, երբ արդեն ակնհայտ էր դիմորդների նվազման   մարտահրավերը, մենք լրջորեն մտածել ենք այդ մասին և քայլեր ձեռնարկել: Նախ ընդլայնել ենք մեր միջին մասնագիտական ուսումնական հաստատության` բազային քոլեջի  և բազային ավագ դպրոցի գործունեության շրջանակը, որտեղից էլ  ամեն տարի ստանում ենք որաշակի թվով դիմորդներ:

Տեսնել ավելին...

2018թ․ մայիսի 31-ին Հայբուսակ համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, բնապահպանական գիտությունների դոկտոր Նաիրա Հարությունյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրասիայում պարենային անվտանգության վերաբերյալ տարածաշրջանային կոնֆերանսին` ներկայացնելով Եվրասիայում գյուղատնտեսական փոխակերպման միտումների վերաբերյալ իր հետազոտության արդյունքները։ Մանրամասները հետևյալ կայքում՝ http://ecfs.msu.ru/sites/default/files/node/publication/18/06/newsletter_35_eng.pdf

Տեսնել ավելին...

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

 Facebook

 

  Google plus

 

  Twitter

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org