Իսկ գիտե՞ք արդյոք,թե որտեղից է ծագել Հայբուսակ համալսարնի անվանումը. Համալսարանի հիմնադիր,կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Հարությունյանը համալսարանն անվանակոչել է հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն»(1895) աշխատության անվամբ։ Ղևոնդ Ալիշանը ծնվել է 1820թ. հուլիսի 18–ին, Կ.Պոլսում, դրամագետ–հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց (1830-1832) հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832-1841)։ Հետագայում աշխատել է Ռափայելյան Վարժարանում որպես ուսուցիչ (1841-1850, ապա՝ 1866-1872), տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»-ի խմբագիր(1849-1851), ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում (1859-1861)։ 1872 թվականից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել է իտալական և ռուսական գիտական ընկերությունների։ Մահացել է 1901 թ. նոյեմբերի 9–ին և թաղվել Վենետիկի Ս. Ղազար կղզում։
Մեր Համալսարանի Պատվավոր Դոկտորներն են`
Ռազմիկ Դավոյան
Ալվարդ Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Ասլան Աբաշիձե
Երվանդ Զաքարյան
Արկադի Տեր-Թադևոսյան(Կոմանդոս)
Լևոն Զեքեյան
Քերոլայն Քոքս
Գագիկ Ծառուկյան
Արսեն Բաբայան
Սեյեդ Ալի Սաղաիան
Մոհամմադ Ռեյիսի: