|
Այստեղ Դուք կարող եք գտնել պատասխաններ Ջեզ հետաքրքրող հարցերին: Կամ գրել Ձեր հարցը, լրացնելով դաշտերը: Մեր մասնագետները կպատասխանեն Ձեր հարցին էլէկտրոնային նամակի միջոցով:
Ի՞նչ զեղչերից կարող է օգտվել դիմորդը:
- Կրթության Միջազգային Ակադեմիան զեղչեր է տրամադրում սոցիալական բոլոր անապահով խավերին: Ակադեմիայի անդամ բոլոր բուհերում անվճար կարող են սովորել երկկողմանի ծնողազուրկ երեխաները, Հայաստանի սահմանամերձ գոտիների բնակիչները և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները: Միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաները, ինչպես նաև սոցիալապես անապահով ուսանողները կարող են օգտվել 50 տոկոս զեղչից: Ամեն տարի ուսման վարձը որոշակի ժամկետի սահմաններում վճարող առաջին կուրսեցիներին առաջարկվում է 30 տոկոս զեղչ:
Քանի՞ տարի է տևում ուսուցումը:
- Բոլոր ֆակուլտետներում ուսումնական ծրագրերը համապատասխանեցված են Բոլոնյան գործընթացին: Բակալավրիատի դասընթացը բոլոր ֆակուլտետներում տևում է 4 տարի, որից հետո ցանկացողները կարող են կրթությունը շարունակել մագիստրատուրայում` ևս 2 տարի: Ասպիրանտուրայի տևողությունը 3 տարի է:
Ի՞նչ դիպլոմ են ստանում շրջանավարտները:
- Բոլոր ֆակուլտետների շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ, քանի որ ԿՄԱ բոլոր ֆակուլտետները հավատարմագրված են պետության կողմից: Մեր շրջանավարտներն աշխատում են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
Որտե՞ղ կարող են աշխատել շրջանավարտները ավարտելուց հետո:
- Յուրաքանչյուր շրջանավարտ հնարավորություն ունի աշխատանքի տեղավորվելու ՀՀ պետական և մասնավոր առաջատար ձեռնարկություններում և հիմնարկներում: Շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցով զբաղվում է շրջանավարտների կարիերայի կենտրոնը, որը մինչև օրս աշխատանքի է տեղավորել բազմաթիվ շրջանավարտների: Մեր շրջանավարտների 70%-ն աշխատում է իր մասնագիտությամբ: Ավելի մանրամասն մեր շրջանավարտների հաջողությունների մասին կարող եք կարդալ այստեղ:
Որտե՞ղ են անց կացվում դասերը:
- Թե "Հայբուսակ" համալսարանը, թե Հայկական Բաց Համալսարանն ու Լազարյանի անվան ինստիոտուտը ունեն սեփական ուսումնական մասնաշենքեր, որտեղ և անց են կացվում դասերը: Պրակտիկ պարապմունքներն անց են կացվում հանրապետության առաջատար հիվանդանոցներում, հիմնարկներում, դպրոցներում և այլն: Մեր ուսումնական բազաների հետ կարելի է ծանոթանալ այստեղ:
Ի՞նչ լեզուներ կարող եմ ես ուսումնասիրել հումանիտար ֆակուլտետում:
Կարող եմ արդյոք ուսումնասիրել մեկից ավելի լեզու:
Կարող եմ ընտրել իմ ուզած լեզուն:
- "Հայբուսակ" համալսարանի և Հայկական Բաց համալսարանի հումանիտար ֆակուլտետների համապատասխան բաժիններում բացի առաջին օտար լեզվից ուսումնասիրվում է նաև երկրորդ օտար լեզու: Օրինակ, եթե առաջին օտար լեզուն անգլերենն է, ապա ուսանողը կարող է որպես երկրորդ մասնագիտական օտար լեզու ուսումնասիրել ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն: Երկրորդ օտար լեզվի ուսումնասիրությունը պարտադիր է, բայց դիմորդը միշտ կարող է ընտրել, թե ինչ լեզու է ուզում սովորել:
Ի՞նչ առարկաներ են ուսուցանվում յուրաքանչյուր ֆակուլտետում:
- Յուրաքանչյուր ֆակուլտետում ուսուցանվող առարկաների ցանկը դուք կարող եք գտնել տվյալ ֆակուլտետի էջում:
Ովք՞եր են դասավանդում Կրթության Միջազգային Ակադեմիայում:
- Մեր պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած է հանրապետության լավագույն մասնագետներից: Պատկառելի պրոֆեսորների հետ մեկտեղ դասավանդում են երիտասարդ խոստումնալից դասախոսներ, որոնք փորձ են փոխ առնում մեր վաստակավոր դասախոսներից: ԿՄԱ գիտական խորհրդի անդամներին, ինչպես նաև ամբիոնների կազմին կարելի է ծանոթանալ այստեղ:
|