Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 

Երևանի Հայբուսակ համալսարանը հայտարարում է 2018 թ. ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցմամբ, ինչպես նաև հայցորդության ընդունելություն (վճարովի հիմունքով):

Ասպիրանտուրա մրցույթային կարգով կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից, Ինֆորմատիկայի և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներ (սահմանված ներքին շեմով` բալային գնահատումով)`

* անգլերեն լեզու (TOEFL, IBT),

* ֆրանսերեն լեզու (TCF),

* գերմաներեն լեզու (On Daf),

* ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ:

Ասպիրանտուրայի ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերն են՝

 

* Դիմում Հայբուսակ Համալսարանի ռեկտորի անունով անձի կողմից:

* Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները,

* Օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանք,

* Ընտրված մասնագիտությամբ հրապարակված առնվազն 1 գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,

* Ինքնակենսագրություն և 3 նկար (3x4 չափի),

* Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)

* Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:

Ասպիրանտուրայի ընդունելության կազմակերպման Հայբուսակ Համալսարանի ռեկտորի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ մասնագիտական բնագավառի գիտական աստիճան և/կամ գիտական կոչում ունեցող 3-5 մասնագետ:

Ուսումն ասպիրանտուրայում իրականացվում է կրեդիտային համակարգով: Առկա ձևով ուսուցման համակարգում տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 4 տարին:

 

 

ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

Հայցորդը մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող անձն է, որը ընդունելության քննություն չի հանձնում:

Հայցորդությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, որի տևողությունը չի գերազանցում 5 տարին:

Հայցորդության ընդունելության անհրաժեշտ փաստաթղթեր են՝

* Անձի կամ նրա լիազորված անձի կողմից դիմում Հայբուսակ Համալսարանի ռեկտորի անունով:

* Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները:

* Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում:

* Ինքնակենսագրություն և 3 նկար (3x4 չափի):

* Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

* Կադրերի հաշվառման անձնական թերթիկ:

 

Հայցորդի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է կրթական և հետազոտական մասերից:

Հայցորդը պետք է հանձնի ուսումնական ծրագրով նախատեսված քննությունը (քննությունները), և ստուգարքը (ստուգարքները), (այդ թվում՝ մասնագիտական քննությունը), կուտակի համապատասխան կրեդիտներ, ավարտի ատենախոսությունը և անցկացնի ատենախոսության նախնական քննարկում: Հայցորդը տարեկան 1 անգամ ատեստավորվում է ամբիոնի, բաժնի (լաբորատորիա) կողմից:

Ասպիրանտուրայում ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում ասպիրատուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի» համաձայն:

 

Հարցերի դեպքում դիմել՝

Երևանի Հայբուսակ համալսարան,

Ասպիրանտուրայի բաժին

Հեռ.` (+374 91) 52 76 51

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

 Facebook

 

  Google plus

 

  Twitter

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org