Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Подробнее на сайте: http://saurfang.ruGo to top of pagehttps://rukamisdelai.ruhttps://avtoremonto.ruhttp://nunax.ruhttp://getkredit.ru http://buy-vehicle.ruhttps://originhealth.ru http://carautoremont.ruhttp://make-credit.ru Go to top of pagehttps://healthenter.ruhttp://live-cms.ruhttps://cleanmedicine.ru
http://free-minigames.com https://wellbuilding.ruhttp://wow-helper.ru

 

Սիրելի դիմորդ

Յուրաքանչյուրը երազում է տեսնել իր հայրենիքը բարեկեցիկ, և իր ներդրումն ունենալ երկրի զարգացման և հզորացման մեջ: Այս վսեմ տեսլականը մեր երկրում կարող է իրողություն դառնալ միայն հարուստ գիտելիքներով զինված երիտասարդութ­յուն ունենալու դեպքում: Այս սկզբունքով է շուրջ քսանհինգ տարի գործում Երևանի Հայբուսակ համալսարանը, որը կարճ ժամանակում վերաճել է պետու­թյան կողմից հավատարմագրված ինստիտուտներից բաղկացած մի մեծ կառույցի` բազմաթիվ ֆա­կուլտետներով, մասնագիտություններով, բազային քոլեջով, դպրոցով, պոլի­կլինիկայով, գիտական կենտրոններով և էլի շատ ու շատ ստորաբաժանումներով: Մեր նպատակն է ապահովել բարձրակարգ կրթություն միջին և բարձր մասնագիտական ոլորտներում, թողարկել XXI դարի մասնագետներ հետբուհական կրթության ասպարեզում, տեսնել մեր շրջանավարտներին տնտեսության ամենատարբեր ճյուղերում` պատաս­խա­նատու դիրքերում: Եվ ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև այն բազմաթիվ օտար­երկրյա երիտասարդներին, որոնք ընտրել են մեր ուսումնական հաստատությունները:
Օր-օրի աճում և վերելք է ապրում Երևանի Հայբուսակ համալսարանը, և դրա երաշ­խիքը մեր դասախոսների անձնվեր աշխատանքն է, ռեկտորատի հոգատար վերաբեր­մունքը և, իհարկե, մեր ուսանողների անմնացորդ նվիրումը իրենց ընտրած մասնագի­տությանը, բուհին, նրանց մեծ հավատը ապագայի հանդեպ: Մի իմաստուն ասել է. "Ապագան գուշակելու լավագույն միջոցը այն կառուցելն է": Մենք համոզված ենք , որ մեր համալսարանում ստացած կրթությունը կօգնի երիտասարդ սերնդին կառուցել իր ապագան այսօր: Ապագա, որ կարող է գեղեցիկ լինել միայն խորը և հստակ գիտելիքների դեպքում, ապագա, ուր մարդը կգնահատվի իր մասնագիտական հմտություններով, ինտելեկտով, աշխատանքի հանդեպ մեծ հարգանքով և անվերջ կատարելագործվելու իր ձգտումով: 
Այսօր մենք քայլ առ քայլ ինտեգրվում ենք առաջադեմ մարդկության նվա­ճում­ներին: Սակայն մենք ունենք նաև մեծ առավելություն. մեզ հասու են մեր ժողովրդի դարավոր կրթական և գիտական ավանդույթները և ողջ մարդկության հազարամյա կենսափորձը:
Մեր առջև ինտլեկտի անծայրածիր ուղին է: Եկեք անցնենք այն միասին:
 
Սիրով, համագործակցության ակնկալիքով,
Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր` Անահիտ Հարությունյան
 

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org