Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Տնտեսագիտական ֆակուլտետ

Երևանի Հայբուսակ համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը գործում է համալսարանի հիմնադրման պահից`1990 թ-ից: Ֆակուլտետը շրջանավարտներ է տալիս 1995թ.-ից:

2003թ.-ից ֆակուլտետում գործում է երկաստիճան ուսուցում` բակալավրիատ և մագիստրատուրա: Շրջանավարտների զգալի մասն աշխատում է տնտեսության տարբեր ոլորտներում, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություննում, ֆինանսավարկային և ապահովագրական ընկերություններում, բանկերում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ Կառավարությունում: Մագիստրատուրայի շրջանավարտներից լավագույններն աշխատում են համալսարանի համապատասխան ամբիոններում և ստորաբաժանումներում, շարունակում են կրթությունը Ազգային Ակադեմիայի ինստիտուտներում, ՀՀ Կառավարությանն առընթեր Կառավարման Ակադեմիայում, Հայաստանի և արտերկրի համալսարաններում:

Տնտեսագիտական ֆակուլտետի մասնագիտություններն են՝

- Տնտեսագիտություն

- Կառավարում

- Ֆինանսներ

-Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

Մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

Տնտեսագիտական ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Բակալավրիատում առկա ուսման տևողությունը 4 տարի է, հեռակա ուսմանը` 5 տարի:

Ֆակուլտետում գործում է նաև մագիստրատուրա, որի ուսման տևողությունը 2 տարի է:

Մեկ տարվա ուսման վարձը բակալավրիատում և մագիստրատուրայում կազմում է 250.000 դրամ:

Տնտեսագիտական ֆակուլտետի 2018-2019 ուսումնական տարվա բակալավրիատի կրթական ծրագրի առկա ուսուցման ընդունելության քննությունները ըստ մասնագիտությունների`

Տնտեսագիտություն մրցութային` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր), օտար լեզու (գրավոր)

Կառավարում` մրցութային` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր), օտար լեզու (գրավոր)

Ֆինանսներ մրցութային` մաթեմատիկա (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր), օտար լեզու (գրավոր)

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) մրցութային` մաթեմատիկա (գրավոր), ֆիզիկա (գրավոր) և ոչ մրցութային հայոց լեզու և գրականություն (գրավոր)

 

Ֆակուլտետի դեկան ` Աննա Հարությունյան

Գնահատել այս նյութը
(22 Աստղ)

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

 Facebook

 

  Google plus

 

  Twitter

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org