Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Ռեկտոր

                                     Սուրեն Լևոնի Հարությունյան

Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր

 

Հարգելի՛բարեկամներ,

Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Ձեզ ողջունելու մեր համալսարանի կայքում:

Երևանի «Հայբուսակ» համալսարանը պետականորեն հավատարմագրված միջազգային բազմամասնագիտական​​ համալսարան է, որտեղ յուրաքանչյուր տարի սովորում է տարբեր երկրներից մոտ 4000 ուսանող: Հայաստանի` Բոլոնիայի գործընթացին միանալուց հետո, մեր համալսարանն անցավ եռաստիճան կրթական համակարգի (բակալավրիատ, մագիստրատուրա և հետբուհական կրթության` PhD ծրագրեր) և սկսեց ընթանալ եվրոպական չափանիշներին համահունչ: Մեր համալսարանը 2014 թ.-ին մեկն էր այն ընտրված համալսարաններից, որոնք ներկայումս միջազգային հավատարմագրման գործընթաց են անցնում:

«Հայբուսակ» համալսարանն իր 25-ամյա գործունեության ընթացքում անցել է երկար ճանապարհ` յուրաքանչյուր տարի բարելավելով և զարգացնելով իր հնարավորությունները, և հետևաբար մեր ուսանողների հնարավորությունները: Մենք յուրացնում և ներդնում ենք եվրոպական կրթության լավագույն սկզբունքները, չմոռանալով նաև մեր ազգի հարուստ ավանդույթները, որոնք փոխանցվել են մեզ մեր անցյալի մեծերից:

Մենք շնորհակալ ենք մեր փայլուն պրոֆեսորադասախոսական կազմին, որ արդեն երկար տարիներ անընդմեջ գիտելիքի, արհեստավարժության, հմտության դուռն է բացում և դրա միջով անցկացնում մեր ուսանողներին` աշխարհի տարբեր երկրներից:

Մեր առաքելությունն է օգնել երիտասարդներին ձեռք բերել գիտելիք, հմտություններ ու կարողություններ, որոնք կօգնեն նրանց իրենց ոլորտներում դառնալ առաջնակարգ մասնագետներ` այդպիսով դառնալով պիտանի, պահանջված, հաջողակ մարդիկ, որոնցից էլ կախված կլինի իրենց երկրների ապագան: Մենք ցանկանում ենք, որ այդ ապագան լինի պայծառ ու գեղեցիկ, որտեղ էլ որ նրանք աշխատեն և ինչով էլ որ նրանք զբաղվեն:

Մեր առջև գիտելիքի անսահման աշխարհն է: Եկե՛ք միասին անցնենք այդ ուղով:

Ես ուրախ կլինեմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին, որոնք Դուք կարող եք հղել «Հետադարձ կապ» ձևաչափի միջոցով:

 

Լավագույն մաղթանքներով`

Սուրեն  Հարությունյան

 

Գնահատել այս նյութը
(14 Աստղ)

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org