Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Գառնիկ Արտաշեսի Տոնոյան

Պարոն Տոնոյանը կենսաֆիզիկոս է, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի Հայբուսակ համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ և գիտական խորհրդի անդամ: Ավարտելով Երևանի պետական համալսարանի երկրաֆիզիկայի բաժինը` Կրթության և գիտության նախարարության նշանակմամբ աշխատանքի է անցել Երևանի պետական բժշկական համալսարանի ֆիզիկայի ամբիոնում սկզբում որպես ավագ լաբորանտ, ապա` կրտսեր գիտաշխատող, իսկ 1978-ից որպես ասիստենտ:

 Պաշտպանել է դիսերտացիոն թեզը «Հաստատուն մագնիսական դաշտի ազդեցությամբ կոլագենային մանրաթելերում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրությունը ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիայի մեթոդով» թեմայով: Տարբեր տարիներին դասախոսություններ է կարդացել և վարել գործնական պարապմունքներ նաև Երևանի բժշկական համալսարանի տարբեր ֆակուլտետներում` հիմնականում ընդհանուր բժշկության:

2005-2006 թթ. ստանձնել է ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը, եղել է Համալսարանի գիտական խորհրդի անդամ: Պարգևատրվել է Երևանի Հայբուսակ համալսարանի պատվոգրով, ինչպես նաև Բժշկական համալսարանի պատվոգրով և ոսկե մեդալով:

Պարոն Տոնոյանի կողմից մշակվել և հաստատման է ներկայացվել գիտելիքների ստուգման թեստային համակարգը` բարձրագույն մաթեմատիկա և բժշկական ֆիզիկա առարկաներից, ինչպես նաև նոր ուսումնական ծրագրեր բժշկական ֆակուլտետի ուսանողների համար: Գիտամեթոդական և գիտական աշխատանքների քանակը 43 Է: Գիտակահետազոտական աշխատանքների ուղվածությունը` «Կենդանի օրգանիզմի վրա արտաքին ֆիզիկական գործոնների. հաստատուն և փոփոխական մագնիսական դաշտերի, ցածր հաճախային էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունների ուսումնասիրությունը: «Ֆարմա» գիտագործնական ամսագրում Հ. Ե. Սնգրյանի և Ի. Վ. Բաղդյանի հետ համատեղ հրապարակած «Կենդանի համակարգի վրա թույլ մագնիսական դաշտերի ազդեցության որոշ ֆիզիկական պրոբլեմներ» աշխատանքում նկարագրված են կենդանի համակարգի վրա թույլ մագնիսական դաշտերի ազդեցության որոշ ֆիզիկական պրոբլեմներ...

Գնահատել այս նյութը
(0 Աստղ)

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org