плитка солнечногорск
тротуарная плитка
тротуарная плитка солнечногорском
купить тротуарную плитку
доставка песка доставка чернозема
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Երևանի «Հայբուսակ» համալսարանում մեկնարկեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի կազմակերպած վերապատրաստումները՝ նախատեսված պրոֆեսորադասախոսական կազմի համար (բոլոր ֆակուլտետների):

2019 թ.-ի ապրիլի 29-ին կայացավ առաջին վերապատրաստումը, որը վարեցին Կրթության որակի ապահովման կենտրոնի տնօրեն, կ.գ.թ., դոցենտ Աննա Սուքիասյանը և տնօրենի տեղակալ, փ.գ.թ., դոցենտ Գասպար Ավագյանը:

Ա. Սուքիասյանը պրոֆեսորադասախոսական կազմի անդամներին ծանոթացրեց ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին, պարզաբանեց չափանիշներին տրվող պահանջները և պատասխանեց նրանց հարցերին: Գ. Ավագյանը ներկայացրեց «Ներքին շահակիցների հարցումների կազմակերպումը համալսարանում» գործընթացը: Մասնակիցները հնարավորություն ստացան արտահայտվելու և պարզաբանելու մի շարք հարցեր:

Տեսնել ավելին...

Ստոմատոլոգիա

2 կուրս 

3 կուրս

4 կուրս 

5 կուրս

Մագիստրատուրա

 

Բուժական գործ

2 կուրս

3 կուրս

4 կուրս

5 կուրս

Մագիստրատուրա

 

Ֆարմացիա

2 կուրս

3 կուրս

4 կուրս

 

Բնապահպանություն և բնօգտագործում

1 կուրս

 

Տեսնել ավելին...

Եվրոպայի հեղինակավոր բուհերը՝ «Վարշավայի Բոլեսլավ Պրուսի անվան հումանիտար», «Բիզնեսի և կառավարման» համալսարանները, ինչպես նաև տարածաշրջանում առաջատար բուհերի շարքը համալրող «Հայբուսակ» համալսարանը համատեղ կրթական ծրագրերով նոր ուսումնական տարվանից սկսած կազմակերպում են ընդունելություն հետևյալ ֆակուլտետներում՝ -Կառավարման ֆակուլտետ

-Լոգիստիկայի ֆակուլտետ

-Մանկավարժության ֆակուլտետ

-Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

-Լուսանկարչության ֆակուլտետ

-Գովազդի ֆակուլտետ

-Սոցիոլոգիայի ֆակուլտետ

-Քաղաքագիտության ֆակուլտետ

Ուսուցումը՝ առկա/հեռակա, տևողությունը՝ 3 տարի:

Ընդունելություն է կազմակերպվում նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Շրջանավարտները կստանան եվրոպական նմուշի դիպլոմ, ինչպես նաև՝ աշխատանքի իրավունք: Համագործակցության համաձայնագրերը Վարշավայի համալսարանների հետ հնարավորություն են տալիս ստանալու կրկնակի դիպլոմ, ինչպես նաև կիրականացվեն դասախոսների և ուսանողնրի փոխանակման ծրագրեր: Մենք առաջարկում ենք 21-րդ դարի պահանջներին համապատասխան մրցունակ բարձրագույն կրթություն։

Նոր ուսումնական տարվա բոլոր կրթական ծրագրերին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել Երևանի «Հայբուսակ» համալսարան։

 

 

Տեսնել ավելին...

«Հայբուսակ» համալսարանը աշխատանքի է հրավիրում անգլերեն լեզվով  դասավանդող դասախոսների՝ հետևյալ առարկաները դասավանդելու համար՝

  • - Վիրաբուժական ստոմատոլոգիա
  • - Մանկական ստոմատոլոգիա (թերապիա և վիրաբուժություն)
  • - Թերապեվտիկ ստոմատոլոգիա
  • - Ուռուցքաբանություն
  • - Իմունաբանություն, ալերգաբանություն
  • - Ինֆեկցիոն հիվանդություններ
  • - Ճառագայթային թերապիա
  • - Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
  • - Հյուսվածաբանություն
  • - Ֆարմակոգնոզիա
  • - Ներքին հիվանդություններ
  • - Ֆարմակոգնոզիա

Պահանջվող հմտություններ և ունակություններ

  • բարձրագույն բժշկական կրթություն
  • առնվազն մեկ տարվա դասավանդման փորձ
  • հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն (և′ բանավոր, և′ գրավոր)
  • դասավանդման գործընթացում ինտերակտիվ մեթոդներ օգտագործելու հմտություն
  • հաղորդակցմանգերազանցհմտություններ,
  • պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլ.փոստի հասցեին ` վերնագիր տողում պարտադիր նշելով «Աշխատանք» անվանումը: 

 

Տեսնել ավելին...

Ավանդույթի համաձայն «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի III կուրսի ուսանողները դասապրոցեսը անց կացրեցին Արարատ կոնյակի գործարանում։ Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան արտադրական պրոցեսին, հնեցման և շշալցման գործընթացին, ինչպես նաև ուսումնասիրեցին ֆիրմայի մարքեթինգային գործունեությունը և լոգիստիկան։

Տեսնել ավելին...
Օրերս մամուլում մեծ աղմուկ բարձրացավ Իսրայելի ոստիկանության կողմից ձերբակալված 40 բժիշկների վերաբերյալ, ովքեր կասկածվում են կեղծ դիպլոմներով մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր կասկածյալներն իսրայելցի արաբներ են, նրանք ունեցել են հայաստանյան բուհերի՝ այդ թվում նաև «Հայբուսակ» համալսարանի դիպլոմներ։ Ըստ իսրայելական ոստիկանության՝ այդ փաստաթղթերը ձեռք են բերվել զարտուղի ճանապարհով՝ ուսումնական գործընթացին ոչ լիարժեք մասնակցության արդյունքում: Պարզաբանման համար հարկ է ընդգծել, որ բավական հնչեղ «Սպանելու արտոնագիր» կոդային անվանումը վերաբերում է ոչ թե «Հայբուսակ» համալսարանի կողմից տրամադրված դիպլոմներին, այլև Իսրայելի առողջապահության նախարարության կողմից տրամադրված արտոնագրերին՝ չնայած լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվական բնույթի նյութերի գլխավոր լուսանկարը հենց «Հայբուսակ» համալսարանի շրջանավարտի դիպլոմն էր, ինչը, բնականաբար, թյուրըմբռնում է առաջացրել։ Հայտնում ենք, որ «Հայբուսակ» համալսարանը պատասխանատու է Հայաստանում կրթության կազմակերպման և որակի համար, իսկ աշխատանքային արտոնագրի տրամադրումն արդեն այն երկրի գործառույթների շրջանակում է, որտեղ պետք է գործունեություն ծավալի տվյալ մասնագետը։ Հայաստանյան բուհական համակարգում արդեն 27 տարի գործող «Հայբուսակ» համալսարանը շուրջ 15 տարի կրթում է նաև արտասահմանյան ավելի քան 30 երկրների քաղաքացիների։ «Հայբուսակ» համալսարանը տրամադրում է գիտելիքահեն և միջազգային ասպարեզում մրցունակ կրթություն, որի լավագույն ապացույցն աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բժշկական հաստատություններում իրենց գործունեությունը ծավալող մեր հարյուրավոր շրջանավարտներն են։ Կարևոր է նաև այն փաստը, որ «Հայբուսակ» համալսարանում հայաստանցի բարձրակարգ մասնագետների կողքին աշխատում են նաև մեծ թվով օտարազգի դասախոսներ, ովքեր անգլերեն լեզվով ապահովում են անհրաժեշտ կրթական որակ։ Հայտնում ենք նաև, որ «Հայբուսակ» համալսարանում սովորող յուրաքանչյուր օտարերկրացի ուսանող մեր երկրում գործող պետական պատկան բոլոր մարմինների միջոցով մշտապես անցնում է անհրաժեշտ փաստաթղթային ընթացակարգով, որից հետո իրականացվում է նրանց կրթությունը։ Վստահեցնում ենք, որ «Հայբուսակ» համալսարանը մշտական կապի մեջ է բոլոր այն երկրների հետ, որտեղից ուսանողներ են գալիս սովորելու մեզ մոտ։ Այդ ամենի արդյունքում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, հաշվի են առնվում նաև այդ երկրներից ներկայացվող պահանջները՝ ինչը տարեցտարի մեծապես նպաստում է կրթության որակի բարձրացմանը։ Մենք մշտապես կարևորել ենք մեր գործունեության թափանցիկությունը, տասնամյակներ շարունակ ձևավորած բարի համբավը, հեղինակությունը և սկզբունքորեն բացառում ենք, որևէ տեսակի կեղծ փաստաթղթի առկայություն, որը կարող է առնչություն ունենալ մեր համալսարանի հետ։ Համոզված ենք, որ Իսրայելում ծագած այս խնդիրը կարճ ժամանակում կհանգուցալուծվի և կպարզվեն կեղծ փաստաթղթերի վերաբերյալ մանրամասները, որոնք, բնականաբար չենք կարող առնչություն ունենալ «Հայբուսակ» համալսարանի հետ՝ նկատի ունենալով նաև այն փաստը, որ աղմկահարույց բացահայտումներին առնչվող հրապարակմանը զուգահեռ հենց նույն օրը Իսրայելում լույս տեսավ մեկ այլ հոդված, որտեղ նշվում է կեղծ փաստաթղթերի ծագման միանգամայն այլ հետք մասին։ Վստահ ենք, որ ի հայտ եկած այդ նոր և արժանահավատ փաստերը շատ կարճ ժամանակում կտան բարձրացված հարցերի պատասխանները։ Մեր գործունեության երեք տասնամյակի ընթացքում մենք որդեգրել ենք ազնիվ ու արդար աշխատանքի սկզբունքը՝ մատուցելով որակյալ կրթություն, մեծապես կարևորելով «Հայբուսակի» բարի համբավը և վստահեցնում ենք, որ վերոնշյալներն այնքան բարձր արժեք ունեն մեզ համար, որ երբևէ չեն կարող փոխարինվել այլընտրանքով։
Հարգանքով՝ «Հայբուսակ» համալսարանի հանրային կապերի բաժին
 
 
Տեսնել ավելին...

Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը արժանացել է  «Բոլեսլավ Պրուսի անվան Վարշավայի հումանիտար համալսարանի» պրոֆեսորի կոչման։ Արարողությանը մասնակցում էին «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը, Բժշկական ֆակուլտետի դեկան Յանինա Մարինոսյանը, վերոնշյալ բուհի պաշտոնական ներկայացուցիչներ Տիգրան Գասպարյանը և համալսարանի ռեկտոր Ագնեժկա Քրիսին։

 

Նշենք, որ Երևանի«Հայբուսակ»համալսարանը համագործակցության համաձայնագրեր է կնքել «Վարշավայի Բոլեսլավ Պրուսի անվան հումանիտար», «Բիզնեսի և կառավարման» համալսարանների հետ: Համաձայնագրերի արդյունքում ուսանողներին կընձեռնվի հնարավորություն ստանալու կրկնակի դիպլոմ, ինչպես նաև կկազմակերպվեն դասախոսների և ուսանողնրի փոխանակման ծրագրեր:

Տեսնել ավելին...

Նոյեմբերի 8-ին և 9-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Հայկական բուհերում կրթական ծրագրերի ուսումնառության և ուսուցման կառուցվածքը» թեմայով միջազգային սեմինար, որը վարեց Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի Կիրառական գիտությունների համալսարանի դասախոս, Բոլոնիայի փորձագետ և Եվրոպական որոկավորումների շրջանակի համանախագահող պարոն Ֆոլկեր Գեմլիխը:

Տեսնել ավելին...

2018 թ.-ի հոկտեմբերի 26-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Գրադարանները թվային միջավայրում» ,  «Համագործակցության արդյունավետ հարթակի ձևավորում» թեմայով սեմինար: 

Տեսնել ավելին...

Նոյեմբերի 6-7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցան Էրազմուս+ Տեղեկատվական օրեր, որոնց ընթացքում ուսանողների և ակադեմիական հանրության հետ քննարկվեցին հետևյալ հարցեր՝

  •  միջազգային կրեդիտային շարժունություն,
  • կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում։
Տեսնել ավելին...

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

 Facebook

 

  Google plus

 

  Twitter

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org