| |
| |
| Հետդիպլոմային Կրթություն |
| |
| Կրթության Միջազգային Ակադեմիան առաջարկում է հետդիպլոմային կրթության տարատեսակ դասընթացներ բոլոր մասնագիտությունների համար: Հետդիպլոմային դասընթացները բաժանվում են հետևյալ խմբերի` մագիստրատուրա, ասպիրանտուրա, կլինօրդինատուրա և ինտերնատուրա: Վերջին երկու տեսակները միայն բժշկական մասնագիտությունների համար են, մինչդեռ մագիստրատուրա և ասպիրանտուրա կարող են ընդունվել բոլոր ֆակուլտետների շրջանավարտները: |
|
|
|
|
| Կլինօրդինատուրա և ինտերնատուրա |
| Բժշկական ֆակուլտետ ավարտած ցանկացած ուսանող կարող է ընդունվել ինտերնատուրա` մասնագիտական հմտությունների ձևավորման կամ խորացման համար կամ կլինօրդինատուրա բժշկական 52 մասնագիտացումներով` Ազգային Առողջապահության Ինստիտուտի համապատասխան հաստատություններում: Կլինօրդինատուրայում դասավանդում են հանրապետության լավագույն մասնագետները: Դասընթացների լավագույն շրջանավարտները կարող են ընդունվել ասպիրանտուրա: |
| Մագիստրատուրա |
| Բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ստացած շրջանավարտները կարող են ուսումը շարունակել մագիստրատուրայում: Ընդ որում, պարտադիր չէ մագիստրոսական դասընթացն անցնել նույն մասնագիտությունից, ինչ բակալավրիատը. տնտեսագիտական ֆակուլտետն ավարտած բակալավրը կարող է մագիստրատուրա ընդունվել հումանիտար ֆակուլտետում և հակառակը: Բոլոր մասնագիտությունների համար մագիստրատուրայում ուսման տևողությունը բակալավրի կոչում ունեցող ուսանողների համար 2 տարի է, իսկ դիպլոմավորված մասնագետների համար` 1:
Ստորև բերված աղյուսակում նշված են յուրաքանչյուր ֆակուլտետի շրջանավարտների համար գոյություն ունեցող տարբերակները: |
| |
| Մասնագիտություն: |
Մագիստրատուրա |
| Բուժական գործ |
առողջապահության մենեջմենտ, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ, ժուռնալիստիկա |
| Ստոմատոլոգիա |
առողջապահության մենեջմենտ, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ, ժուռնալիստիկա |
| Դեղագիտություն |
առողջապահության մենեջմենտ, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ, ժուռնալիստիկա |
| Տնտեսագիտություն |
հոգեբանություն, ժուռնալիստիկա, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ, իրավաբանություն, դիվանագիտություն |
| Հաշվողական տեխնիկա |
տնտեսագիտություն, մենեջմենտ, հոգեբանություն, ժուռնալիստիկա, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ |
| Բանասիրություն |
հոգեբանություն, ժուռնալիստիկա, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ, իրավաբանություն, դիվանագիտություն, մանկավարժություն |
| Մանկավարժություն |
հոգեբանություն, ժուռնալիստիկա, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ, իրավաբանություն, դիվանագիտություն |
| Իրավաբանություն |
տնտեսագիտություն, դիվանագիտություն, հոգեբանություն, ժուռնալիստիկա, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ |
| Հոգեբանություն |
մանկավարժություն, ժուռնալիստիկա, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ, իրավաբանություն, տնտեսագիտություն, դիվանագիտություն |
| Դիվանագիտություն |
տնտեսագիտություն, իրավաբանություն, ժուռնալիստիկա, հոգեբանություն, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ |
| Արևելագիտություն |
դիվանագիտություն, տնտեսագիտություն, իրավաբանություն, ժուռնալիստիկա, հոգեբանություն, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ |
| Գեղանկարչություն |
հոգեբանություն, ժուռնալիստիկա, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ, իրավաբանություն, դիվանագիտություն |
| Հագուստի մոդելավորում |
հոգեբանություն, ժուռնալիստիկա, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ, իրավաբանություն, դիվանագիտություն |
| Ինտերիերի և էքստերիերի դիզայն |
հոգեբանություն, ժուռնալիստիկա, հասարակայնության հետ կապերի մենեջմենտ, իրավաբանություն, դիվանագիտություն |
|
| Բոլոր մասնագիտությունների համար մագիստրոսի որակավորումը պահանջում է ավարտական աշխատանքի (թեզ, դիսերտացիա) պաշտպանություն: Մագիստրատուրան ավարտելուց հետո ցանկացողները կարող են ուսումը շարունակել ասպիրանտուրայում: |
| Ասպիրանտուրա |
| ֆարմացևտիկ քիմիա, տոքսիկ քիմիա, ֆարմակոլոգիա, ֆարմացևտիկ տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ, ֆարմակոգնոզիա, կլինիկական ֆարմակոլոգիա (ֆարմակոթերապիա), ֆարմացիայի կազմակերպում և էկոնոմիկա, բժշկական և ֆարմացևտիկ ապրանքագիտություն, ընդհանուր հիգիենա, մինչբժշկական առաջին օգնություն, ռազմական բժշկություն, արտակարգ իրավիճակների բժշկություն, ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա, ընդհանուր վիրաբուժություն, բուսաբուժություն, կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա, ներքին հիվանդություններ: |
| Ասպիրանտուրա կարող են ընդունվել լավագույն շրջանավարտները, որոնք արդեն ունեն որևէ հետդիպլոմային կրթություն և ցանկանում են զբաղվել գիտական աշխատանքով: |
Հետդիպլոմային կրթության հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել postgraduate@academedu.org հասցեով:
|
| |
|
|