Գիրքը, որը բաղկացած է 6 հատորներից, մանրամասն տեղեկություններ է պարունակում աշխարհում հայտնի ավելի քան 2800 դեղաբույսերի մասին:
Սույն հատորը ընդգրկում է 164 տեսակ դեղաբույսեր, որոնց գերակշռող մասը Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բույսեր են և հնուց ի վեր օգտագործվում են ժողովրդական բժշկության բնագավառում:
Դեղաբույսերը գրքում ներկայացված են ըստ հիվանդությունների բնույթի: Համառոտակի նկարագրվում են առանձին խմբերի հիվանդությունները:
Ըստ գլուխների մանրամասն նշվում է յուրաքանչյուր հիվանդության ֆիտոթերապիայի առանձնահատկությունները: Տրվում են յուրաքանչյուր դեղաբույսի հայերեն, լատիներեն և ռուսերեն անվանումները, ընտանիքը, արտաքին նկարագրությունը, տարածվածությունը /Հայաստանի համար մանրամասն/, պահպանության կարգավիճակը, հումքի բնույթը, դրանից ստացվող հիմնական պատրաստուկները, քիմիական կազմը, հիմնական բուժական նշանակությունը, տեղեկություններ ֆարմակոլոգիական ազդեցության և բժշկության բնագավառում օգտագործման մասին:
Գրքում զետեղված են առավել կարևոր 111 դեղաբույսերի գունավոր նկարները:
Գիրքը նախատեսված է բժիշկների, կենսաբանների, համապատասղան ուսումնական հաստատությունների ուսանողների և ընթերցողների լայն շրջանների նամար: |