- Արևելագիտության` արաբերեն, թուրքերեն, պարսկերեն լեզու մասնագիտություններով;
- Միջազգային հարաբերություններ;
Հ. Լազարյանի անվան ինստիտուտը հավատարմագրված է պետության կողմից (), ունի 300 ուսանող, տվել է 600 շրջանավարտ, որոնք աշխատում են ՀՀ և արտերկրի տարբեր հիմնարկներում և կազմակերպություններում:
Ինստիտուտում գործում է ուսանողական խորհուրդ, երիտասարդ դիվանագետների ակումբ, կազմակերպվում են "կլոր սեղաններ", որոնց հրավիրվում են հանրապետության բուհերի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողներ: Ինստիտուտի ամբիոնները, ուսումնա-մեթոդական աշխատանքներից բացի, զբաղվում են գիտական գործունեությամբ:
Հետազոտությունները կատարվում են հետևյալ ուղղություններով` միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, դիվանագիտություն, արևելագիտություն, տնտեսագիտություն, կրոնագիտություն, իրավագիտություն, բնապահպանություն:
Ամեն տարի 2-5 ուսանողներ Իրանի դեսպանության հովանավորությամբ մեկնում են Իրանի Իսլամական հանրապետություն ուսումնառությունը շարունակելու:
|