International Academy Of Education
www.academedu.org
Հիմնական Ֆակուլտետներ Ամբիոններ եւ անձնակազմ Իրադաձություններ ՀՏՀ Կայքի քարտեզ Հետադարձ կապ
Belief of the Nation-Recognition of the State
haybusak_university_of_yerevan
Armenian_Open_University
Lazaryan_Institute_of_International_Relations
Haybusak_College
About_Us
Երևանի
"Հայբուսակ" Համալասարան
 
 
   
 
ԵՐԵՎԱՆԻ "ՀԱՅԲՈՒՍԱԿ" ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Haybusak_University_of_Yerevan_logo
 

Երևանի "Հայբուսակ" համալասարանը հիմնադրվել է 1990 թ.-ին պրո‎ֆ‎եսոր Լևոն Հարությունյանի կողմից և դարձել է անկախ Հայաստանի առաջին մասնավոր բուհերից մեկը:

Ընդամենը տասնյոթ տարեկան համալսարանը արդեն տվել է 3100 շրջանավարտ, ունի շուրջ 3400 ուսանող, 300 դասախոս (48 գիտությունների դոկտոր, պրո‎ֆեսոր, 64 գիտությունների թեկնածու, 12 ակադեմիկոս) և բազմաթիվ նվաճումներ:

Լիցենզավորվել է ՀՀ կրթության եւ գիտության, առողջապահության նախարարությունների կողմից:

1999-2001 թթ. մասնակցել է ՀՀ-ում կրթության որակի գնահատման գործընթացին և ստացել պետական հավատարմագրեր, ինչը թույլ է տալիս համալսարանի շրջանավարտներին ստանալու պետական դիպլոմներ` նրանց իրավունք վերապահելով աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական ու մասնավոր հիմնարկներում, ինչպես նաեւ արտերկրում /ԱՊՀ-ի բոլոր հանրապետություններում, Ամն-ում, Եվրոպայում, Սիրիայում, Լիբանանում եւ այլ երկրներում/:

Համալսարանն ունի երեք ‎ֆակուլտետ`

  1. Բժշկական` բուժական գործ, ստոմատոլոգիա, դեղագործություն մասնագիտություններով;
  2. Տնտեսագիտական` ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում, մենեջմենթ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ին‎ֆորմատիկա մասնագիտություններով;

  3. Հումանիտար` ռոմանագերմանական բանասիրություն, մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա մասնագիտություններով:

Համալսարանում գործում է առկա և հեռակա ուսուցում: Ուսուցումը երկաստիճան է` բակալավրիատ (4տարի), մագիստրատուրա (2տարի): Համալսարանում ուսանում են թե Հայաստանի Հանրապետության, թե արտերկրի քաղաքացիները: Կրթությունը անց է կացվում երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Համալսարանի շրջանավարտները աշխատում են Հայաստանի Հանրապետության և արտերկրի պետական և մասնավոր հիմնարկներում և կազմակերպություններում:

"Հայբուսակ՚" համալասարանն իրականացնում է լայնածավալ հրատարակչական գործունեություն:

Մեր գիտական ներուժի հետազոտությունների արդյունքները հրատարակվել են դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, բրոշյուրների տեսքով, գործնական օգնություն են դասախոսներին եւ ուսանողներին: