International Academy Of Education
www.academedu.org
Հիմնական Ֆակուլտետներ Ամբիոններ եւ անձնակազմ Իրադաձություններ ՀՏՀ Կայքի քարտեզ Հետադարձ կապ
Belief of the Nation-Recognition of the State
Yerevan_ Haybusak_University
Armenian_Open_University
Lazaryan_Institute_of_International_Relations
Haybusak_College
About_Us
 
 
<< ֆակուլտետներ
 
 
Ստոմատոլոգիա
 
 
Ուսման տևողությունը 5 տարի է, որից հետո շրջանավարտները ստանում են բժիշկ-ստոմատոլոգի որակավորում:
Ստոմատոլոգիայի բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, օտար լեզու, լատիներեն լեզու և բժշկական տերմինոլոգիա, հայ ժողովրդի պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, գեղագիտություն և բարոյագիտություն, փիլիսոփայություն, տրամաբանություն, հասարակագիտության հիմունքներ, բիոէթիկա, մշակութաբանություն, բժշկի գործունեության դիդակտիկա և հոգեբանության հիմունքներ, իրավագիտության հիմունքներ և դատական բժշկություն:
Բնագիտական և կենսաբանա-բժկական դասընթացներ`
բարձրագույն մաթեմատիկա, բժշկական ին‎ֆորմատիկա, հավանականության տեսություն և բժշկական վիճակագրություն, բժշկական ֆիզիկա, կենսա‎ֆիզիկա և բժշկական սարքավորումներ, ընդհանուր, անօրգանական և օրգանական քիմիա, բժշկական կենսաբանություն, մակաբուծություն և գենետիկա, հյուսվածքաբանություն, սաղմնաբանություն, բջջաբանություն, մանրէաբանություն, դեղաբանություն, դեղաբույսեր, մարդու ամատոմիա, գլխի և պարանոցի անատոմիա, ‎ֆիզիոլոգիա, դիմածնոտային շրջանի ‎ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, բժշկության պատմություն, հրատապ (արտակարգ իրավիճակների) բժշկություն, ընդհանուր առողջագիտություն, սոցիալական բժշկություն, առողջապահության կազմակերպում և էկոնոմիկա, համաճարակաբանություն, վարակիչ հիվանդություններ և ‎ֆտիզիատրիա, էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ, ֆիզիկական դաստիարակություն:
Կենսաբժշկական դասընթացներ`
ներքին հիվանդությունների ախտորոշում, ներքին հիվանդությունների զինվորական-դաշտային թերապիա, վերակենդանացում և ինտենսիվ թերապիա, ճառագայթային թերապիա և ախտորոշում, հոգեբուժություն և նարկոլոգիա (թմրաբանություն), նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն, ընդհանուր և մասնակի ‎ֆիզիոթերապիա, ախտաբանական անատոմիա, գլխի և պարանոցի ախտաբանական անատոմիա, ախտաբանական ‎ֆիզիոլոգիա, դիմածնոտային շրջանի ախտաբանական ‎ֆիզիոլոգիա, դատական բժշկություն, կլինիկական դեղաբանություն, ալերգոլոգիա և կլինիկական իմունաբանություն, ընդհանուր վիրաբուժություն և անեսթեզիոլոգիա, տեղագրական անատոմիա, գլխի և պարանոցի օպերատիվ վիրաբուժություն, վիրաբուժական հիվանդություններ և զինվորական-դաշտային վիրաբուժություն, մանկաբուժություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա, ակնաբուժություն, քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ, մաշկավեներական հիվանդություններ, բուսաբուժություն:
Մասնագիտական դասընթացներ`
ստոմատոլոգիական հիվանդությունների ախտորոշում, ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում, գենետիկորեն պայմանավորված հիվանդություններ, թերապևտիկ ստոմատոլոգիական ախտորոշում, հիվանդանոցային թերապևտիկ ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա և իմպլանտոլոգիա, հիվանդանոցային վիրաբուժական ստամատոլոգիա, օրթոպեդիկ հիվանդությունների ախտորոշում, հիվանդանոցային օրթոպեդիկ ստոմատոլոգիա, մանկական թերապևտիկ ստոմատոլոգիա, մանկական վիրաբուժական ստոմատոլագիա, օրթոդոնտիա, մանկական պրոտեզավորում:
Լրացուցիչ ցիկլեր`
կլինիկական հոգեբանություն, բժշկական կոսմետոլոգիա, ‎ֆիտոթերապիա
Պրակտիկա`
- ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում;
- թերապևտիկ ստոմատոլոգիա;
- վիրաբուժական ստոմատոլոգիա;
- օրթոպեդիկ ստոմատոլոգիա;
- մանկական ստոմատոլոգիա:
Ավարտական եզրափակիչ քննություններ`
- մարդու անատոմիա;;
- ներքին հիվանդություններ;
- ստոմատոլոգիա: