International Academy Of Education
www.academedu.org
Հիմնական Ֆակուլտետներ Ամբիոններ եւ անձնակազմ Իրադաձություններ ՀՏՀ Սայթի քարտեզ Հետադարձ կապ
Belief of the Nation-Recognition of the State
Yerevan_ Haybusak_University
Armenian_Open_University
Lazaryan_Institute_of_International_Relations
Haybusak_College
About_Us
 
Հաճախակի Տրվող Հարցեր
 
 
  Այստեղ Դուք կարող եք գտնել պատասխաններ Ջեզ հետաքրքրող հարցերին:
Կամ գրել Ձեր հարցը, լրացնելով ֆորման:
Մեր մասնագետները կպատասխանեն Ձեր հարցին էլէկտրոնային նամակի միջոցով:
 
 
 
 
question   Ինչ զեղչերից կարող է օգտվել դիմորդը?:
 
 
 
Կրթության Միջազգային Ակադեմիան զեղչեր է տրամադրում սոցիալական բոլոր անապահով խավերին: Ակադեմիայի անդամ բոլոր բուհերում անվճար կարող են սովորել երկկողմանի ծնողազուրկ երեխաները, Հայաստանի սահմանամերձ գոտիների բնակիչները և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները: Միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաները, ինչպես նաև սոցիալապես անապահով ուսանողները կարող են օգտվել 50 տոկոս զեղչից: Ամեն տարի ուսման վարձը որոշակի ժամկետի սահմաններում վճարող առաջին կուրսեցիներին առաջարկվում է 30 տոկոս զեղչ:
 
 
 
question   Քանի տարի է տևում ուսուցումը:?
 
 
 
Բոլոր ‎ֆակուլտետներում ուսումնական ծրագրերը համապատասխանեցված են Բոլոնյան գործընթացին: Բակալավրիատի դասընթացը բոլոր ‎ֆակուլտետներում տևում է 4 տարի, որից հետո ցանկացողները կարող են կրթությունը շարունակել մագիստրատուրայում` ևս 2 տարի: Ասպիրանտուրայի տևողությունը 3 տարի է:
 
 
 
question   Ինչ դիպլոմ են ստանում շրջանավարտները:?
 
 
 
Բոլոր ‎ֆակուլտետների շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ, քանի որ ԿՄԱ բոլոր ‎ֆակուլտետները հավատարմագրված են պետության կողմից: Մեր շրջանավարտներն աշխատում են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
 
 
 
question   Որտեղ կարող են աշխատել շրջանավարտները ավարտելուց հետո:?
 
 
 
Յուրաքանչյուր շրջանավարտ հնարավորություն ունի աշխատանքի տեղավորվելու ՀՀ պետական և մասնավոր առաջատար ձեռնարկություններում և հիմնարկներում: Շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցով զբաղվում է շրջանավարտների կարիերայի կենտրոնը, որը մինչև օրս աշխատանքի է տեղավորել բազմաթիվ շրջանավարտների: Մեր շրջանավարտների 70%-ն աշխատում է իր մասնագիտությամբ: Ավելի մանրամասն մեր շրջանավարտների հաջողությունների մասին կարող եք կարդալ այստեղ:
 
 
 
question   Որտեղ են անց կացվում դասերը:?
 
 
 
Թե "Հայբուսակ" համալսարանը, թե Հայկական Բաց Համալսարանն ու Լազարյանի անվան ինստիոտուտը ունեն սեփական ուսումնական մասնաշենքեր, որտեղ և անց են կացվում դասերը: Պրակտիկ պարապմունքներն անց են կացվում հանրապետության առաջատար հիվանդանոցներում, հիմնարկներում, դպրոցներում և այլն: Մեր ուսումնական բազաների հետ կարելի է ծանոթանալ այստեղ:
 
 
 
question   Ինչ լեզուներ կարող եմ ես ուսումնասիրել հումանիտար ‎ֆակուլտետում:? Կարող եմ արդյոք ուսումնասիրել մեկից ավելի լեզու:? Կարող եմ ընտրել իմ ուզած լեզուն:?
 
 
 
"Հայբուսակ" համալսարանի և Հայկական Բաց համալսարանի հումանիտար ‎ֆակուլտետների համապատասխան բաժիններում բացի առաջին օտար լեզվից ուսումնասիրվում է նաև երկրորդ օտար լեզու: Օրինակ, եթե առաջին օտար լեզուն անգլերենն է, ապա ուսանողը կարող է որպես երկրորդ մասնագիտական օտար լեզու ուսումնասիրել ‎ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն: Երկրորդ օտար լեզվի ուսումնասիրությունը պարտադիր է, բայց դիմորդը միշտ կարող է ընտրել, թե ինչ լեզու է ուզում սովորել:
 
 
 
 
question   Ինչ առարկաներ են ուսուցանվում յուրաքանչյուր ‎ֆակուլտետում:?
 
 
 
Յուրաքանչյուր ‎ֆակուլտետում ուսուցանվող առարկաների ցանկը դուք կարող եք գտնել տվյալ ֆակուլտետի էջում:
 
 
 
question   Ովքեր են դասավանդում Կրթության Միջազգային Ակադեմիայում:?
 
 
 
Մեր պրո‎‎ֆեսորադասախոսական կազմը բաղկացած է հանրապետության լավագույն մասնագետներից: Պատկառելի պրո‎ֆեսորների հետ մեկտեղ դասավանդում են երիտասարդ խոստումնալից դասախոսներ, որոնք փորձ են փոխ առնում մեր վաստակավոր դասախոսներից: ԿՄԱ գիտական խորհրդի անդամներին, ինչպես նաև ամբիոնների կազմին կարելի է ծանոթանալ այստեղ:
 
 
 
 
 
 
Խնդրում ենք լրացնել այս ձևը Ձեր հարցը տալու համար
 
     
 
Ձեր անունը:  
     
Էլ-փոստը:  
     
Խնդրում ենք, հավաքեք Ձեր հարցը այստեղ: