International Academy Of Education
www.academedu.org
Հիմնական Ֆակուլտետներ Ամբիոններ եւ անձնակազմ Իրադաձություններ ՀՏՀ Կայքի քարտեզ Հետադարձ կապ
Belief of the Nation-Recognition of the State
Yerevan_ Haybusak_University
Armenian_Open_University
Lazaryan_Institute_of_International_Relations
Haybusak_College
About_Us
Ֆակուլտետներ
 
 
 
Երևանի "Հայբուսակ" համալսարան
 
 
 
Բժշկական ‎ֆակուլտետ
Հասցե` Երևան, Աբելյան 6
Հեռախոս` 39-61-61
Էլ. հասցե` medicine@academedu.org
 
Դեկան` կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նելլի Սերգեյի Քամալյան
Դեկանի տեղակալ (I-II կուրսերի համար)` Ալիսա Սերգեյի Ասլիկյան
Դեկանի տեղակալ (ստոմատոլոգիա)` Գագիկ Ռա‎‎ֆայելի Ամիրյան
Դեկանի տեղակալ (III-VI կուրսերի համար)` Մարինե Մարատի Բոյաջյան
 
Արդեն 10 տարի է, ինչ բժշկական ‎ֆակուլտետը տալիս է շրջանավարտներ: Մեր շրջանավարտների շուրջ 70 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ հանրապետության բոլոր հիվանդանոցներում, կլինիկաներում, առողջապահական հիմնարկներում, ինչպես նաև արտասահմանում (Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ, ԱՊՀ և այլն): Բուժական ‎ֆակուլտետի բոլոր բաժինների շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ և կարող են շարունակել կրթությունը "Հայբուսակ" համալսարանի ասպիրանտուրայում կամ Ազգային Առողջապահության Ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում` 52 մասնագիտացումներով:
Բժշկական ‎ֆակուլտետի բաժինները հետևայալն են`
- բուժական գործ,
- ստոմատոլոգիա
- դեղագիտություն
Բժշկական ‎ֆակուլտետն օգտվում է հանրապետության լավագույն կլինիկական բազաներից:
 
Մասնագիտություն: Տեւողութ.: 1 տարվա վարձը(AMD):
Բուժական գործ
6տ.
250 000
Ստոմատոլոգիա
5տ.
350 000
Դեղագիտություն
5տ.
250 000
     
Ինչպես դիմել
 
 
 
 
 
Տնտեսագիտական ‎ֆակուլտետ
Հասցե` Երևան, Աբելյան 6
Հեռախոս` 39-06-98
Էլ. հասցե` economics@academedu.org
 
Դեկան` Նիկոլայ Արմենակի Օթարյան
 
Տնտեսագիտական ‎ֆակուլտետը գործում է 1991 թ-ից և արդեն տվել է շուրջ 900 շրջանավարտ, որոնց 70%-ն աշխատում է իր մասնագիտությամբ: Շրջանավարտները ստանում են տնտեսագետի որակավորում հետևյալ մասնագիտացումներով` ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում, մենեջմենտ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ին‎ֆորմացիոն համակարգերը մենեջմենտում, տուրիզմի և սպասարկման ոլորտի մենեջմենտ, առողջապահական մենեջմենտ, բանկային մենեջմենտ: Շրջանավարտները կարող են շարունակել կրթությունը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Մեր շրջանավարտներն աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մի շարք շրջանավարտներ աշխատում են համալսարանում որպես դասախոս:
Տնտեսագիտության ‎ֆակուլտետի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, օտար լեզու, հայ ժողովրդի պատմություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, մշակութաբանություն, արտակարգ իրավիճակների առաջին բուժօգնություն և քաղ. պաշտպանություն, իրավագիտություն, ֆ‎իզիկական դաստիարակություն:
Մաթեմատիկական դասընթացներ`
բարձրագույն մաթեմատիկա, հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն, մաթեմատիկական ծրագրավորում, ին‎ֆորմատիկայի հիմունքներ, տեղեկատվական համակարգեր:
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
տնտեսական աշխարհագրություն, բնապահպանություն և բնօգտագործման տեսություն, տեխնոլոգիական համակարգեր, տնտեսագիտության տեսություն, վիճակագրության ընդհանուր տեսություն, սոցիալ-տնտեսական վիճակագրություն, միջազգային տնտեսական հարաբերություններ, հաշվապահական հաշվառում, տնտեսական գործունեության վերլուծություն, տնտեսության մակրոտնտեսական կարգավորում, ձեռնարկությունների տնտեսագիտություն և արտադրության կազմակերպում, կառավարման հիմունքներ, շուկայագիտության հիմունքներ, տնտեսական պատմություն, տնտեսամաթեմատիկական մոդելավորում, աշխատանքի տնտեսագիտություն, ‎ֆինանսներ և վարկ:
Մասնագիտական դասընթացներ`
ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության կազմակերպում, ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության հիմունքներ, բիզնեսի էկոնոմիկա, արդյունաբերական էկոնոմիկայի կազմակերպում և պլանավորում, գիտատեխնիակական առաջընթացը և նրա կանխատեսումը, արտադրանքի որակի էկոնոմիկա և կազմակերպում, տիպային արտադրական գործունեության կազմակերպում և պլանավորում, ‎ֆիրմաների տեսություն, շուկայական մոդելավորման վերլուծության հիմնահարցեր:
Կամընտրական դասընթացներ`
գործավ. ձեռնարկ. գործընթաց, բիզնեսի տնտեսագիտություն, կազմակերպում և պլանավորում, ոչ արտադրական ոլորտի ձեռնարկությունների տնտեսագիտություն, մրցակցային և մենաշնորհային կազմակերպություններ, նորմաները և նորմատիվները արդյունաբերության մեջ, արտադրական ծրագրերի մշակման հիմունքներ, արդյունաբերական ձեռնարկությունների տնտեսագիտության կազմակերպում և պլանավորում, թեթև և տեքստիլ արդյունաբերության տնտեսական կազմակերպում և պլանավորում, պետական ձեռնարկությունների տնտեսության կազմակերպում և պլանավորում, արդյունաբերական արտադրանքի հիմունքներ Հայաստանի Հանրապետությունում:
Ուսումնա-արտադրական պրակտիկա`
Ուսումնա-արտադրական պրակտիկան անց է կացվում հետևյալ ձեռնարկություններում` ՀՀ-ում գործող բանկեր` Converse Bank (http://www.conversebank.am), BTA Invest Bank (http://www.banks.am/eng/index.php?sub=btainvest), Inecobank (http://www.inecobank.am), ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, ՀՀ Ֆինանսների նախարարություն, "Աշտարակ Կաթ" արտադրական ձեռնարկություն (http://www.admp.am/index.php?lang=3), "Կիլիկիա" գարեջրի գործարան, "Նաիրիտ" արտադրական միավորում, "Արզնի" ջրերի գարծարան և այլն:
Ավարտական եզրափակիչ քննություններ`
- միկրոէկոնոմիկա;
- կառավարում;
- տնտեսական գործունեության վերլուծություն:
Ավարտական քննություններից մեկի փոխաարեն կարելի է պաշտպանել դիպլոմային աշխատանք:
 
Մասնագիտություն: Տեւողութ.: 1 տարվա վարձը(AMD):
Տնտեսագիտություն
4տ.
150 000
     
Ինչպես դիմել
 
 
 
 
 
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բաժին
 
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ` ճարտարագիտության բակալավրի որակավորմամբ, որը թույլ է տալիս նրանց աշխատել պետական և մասնավոր ձեռնարկություններում:
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական առարկաներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, օտար լեզու, հայ ժողովրդի պատմություն, փիլիսոփայություն, քաղաքագիտություն, մշակութաբանություն, տնտեսագիտության հիմունքներ, իրավագիտություն, ֆ‎իզիկական դաստիարակություն:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
բարձրագույն մաթեմատիկա, ֆիզիկա, հաշվողական մաթեմատիկա, ճարտարագիտական գրաֆիկա, հաշվողական տեխնիկա և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ, քաղաքական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմունքներ, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա):
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
էլեկտրատեխնիկա, նյութագիտություն, չափագիտություն և ստանդարտացման հիմունքներ, ճյուղային էկոնոմիկա և կազմակերպում, կենսագործունեության անվտանգություն, միկրոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ, էլեկտրոնիկա և սխեմատեխնիկա, ԷՀՄ կազմակերպում ճարտարագիտության մեջ:
Հատուկ մասնագիտական դասընթացներ`
օպերացիոն համակարգեր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, համակարգչային ցանցեր և հեռակապ, միկրոպրոցեսորային համակարգեր, միկրոպրոցեսորային համակարգեր (պրակտիկում), տվյալների բազաներ, արհեստական բանականություն, համակարգչային ցանցերի կազմակերպում, մեքենայական գրաֆիկա, ծրագրավորման լեզուներ, ինֆորմացիոն համակարգերի անվտանգություն, համակարգչային ծրագրավորում, ինֆորմացիայի կիրառման տեսություն:
Կամընտրական առարկաներ`
ինտելեկտուալ համակարգեր, ավտոմատիկայի հիմունքներ, ծրագրավորման նոր լեզուներ, ինֆորմացիայի անվտանգության տեսություն:
Ուսումնական և արտադրական պրակտիկա`
Ուսանողներն անցնում են պրակտիկա երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերում Հանրապետության առաջավոր հաշվողական կենտրոններում և լաբորատորիաներում, ինչպիսիք են ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնը, Հայկական Բաց Համալսարանի և Երևանի "Հայբուսակ" համալսարանի համակարգչային լաբորատորիաները, Երևանի ՄՄԳՀԻ և այլն:
Ավարտական եզրափակիչ քննություններ`
- միկրոպրոցեսորային համակարգեր;
- ծրագրավորման լեզուներ:
Նշված առարկաներից որևէ մեկից դիպլոմային աշխատանք պատպանելու դեպքում ուսանողն ազատվում է տվյալ առարկայի ավարտական քննությունից:
 
Մասնագիտություն: Տեւողութ.: 1 տարվա վարձը(AMD):
Ճարտարագիտություն
4տ.
150 000
     
Ինչպես դիմել
 
 
 
 
Հումանիտար ֆակուլտետ
 
Հասցե` Երևան, Աբելյան 6
Հեռախոս` 39-90-13
Էլ. հասցե` artshaybusak@academedu.org
 

Դեկան` Հարությունյան Ժաննա Վլադիմիրի

 
Երևանի "Հայբուսակ" համալսարանի հումանիտար ‎ֆակուլտետը շրջանավարտներ է տալիս 2002 թ-ից: Այս հինգ տարվա ընթացքում մեր շրջանավարտների հաջողությունները զգալի են եղել: Շրջանավարտների շուրջ 70 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ, դրանցից 10-ն աշխատում են համալսարանում, մյուսները` դպրոցում, արտասահմանյան և Հայաստանյան բազմաթիվ գրասենյակներում, ձեռնարկություններում և այլն: Հումանիտար ‎ֆակուլտետի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: Ուսման տևողությունը 4 տարի է, որից հետո ուսանողները կարող են շարունակել կրթությունը մագիստրատուրայում: Մեկ տարվա ուսման վարձը կազմում է 150 000 դրամ: Երևանի "Հայբուսակ" համալսարանի հումանիտար ‎ֆակուլտետը շրջանավարտներ է տալիս 2002 թ-ից: Այս հինգ տարվա ընթացքում մեր շրջանավարտների հաջողությունները զգալի են եղել: Շրջանավարտների շուրջ 70 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ, դրանցից 10-ն աշխատում են համալսարանում, մյուսները` դպրոցում, արտասահմանյան և Հայաստանյան բազմաթիվ գրասենյակներում, ձեռնարկություններում և այլն: Հումանիտար ‎ֆակուլտետի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: Ուսման տևողությունը 4 տարի է, որից հետո ուսանողները կարող են շարունակել կրթությունը մագիստրատուրայում:
 
Մասնագիտություն: Տեւողութ.: 1 տարվա վարձը(AMD):
Բանասիրություն
4տ.
150 000
Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա:
4տ.
150 000
     
Ինչպես դիմել
 
 
Լ. Քալաշյանի անվան Հայկական Բաց Համալսարան
 
 
 
Իրավատնտեսագիտական ֆակուլտետ
 
Հասցե` Երևան, Գրիբոյեդովի 15
Հեռախոս` (+3741) 57-06-29
Էլ. հասցե` law@academedu.org
 
Դեկան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղեցիկ Միխակի Գրիգորյան
 
Իրավաբանական բաժին
Շրջանավարտները ստանում են իրավաբանության բակալավրի որակավորում, որից հետո կարող են անցնել աշխատանքի պետական և մասնավոր ձեռնարկություններում որպես իրավաբան: Ֆակուլտետը տվել է շուրջ 700 շրջանավարտ, որոնք հաջողությամբ աշխատում են ՀՀ իրավապահ մարմիններում, դատարաններում, դատախազությունում, քրեակատարողական հիմնարկներում, Արդարադտության Նախարարության ենթակայության տարբեր հիմնարկներում, նաև պետական և մասնավոր ձեռնարկությունների իրավաբանական բաժիններում: Շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել մագիստրատուրայում և ԳԱԱ ասպիրանտուրայում:
Իրավաբանական բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, մասնագիտական թարգմանություն (ռուսաց լեզու), օտար լեզու, քաղաքագիտության հիմունքներ, լատիներեն, հայոց պատմության հիմնահարցեր, տրամաբանության հիմունքներ, փիլիսոփայության հիմունքներ, տնտեսագիտության հիմունքներ, ‎ֆիզիկական դաստիարակություն:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
համակարգչային գրագիտություն, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր:
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
պետության և իրավունքի տեսություն, արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, քաղաքական և իրավաբանական ուսմունքների պատմություն, Հայաստանի պետությոն և իրավունքի պատմություն, հայ իրավաբանական և քաղաքական մտքի պատմություն, հռոմեական իրավունք, միջազգային իրավունք, սահմանադրական իրավունք, արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք, իրավական վիճակագրություն, փախստականների իրավական վիճակը և գենդերային հիմնախնդիրները ՀՀ-ում, կրիմինալիստիկա, փաստաբանական ծառայություն, քրեաբանություն (կրիմինոլոգիա), քաղաքացիական դատավարություն, դատախազական գործունեություն, տնտեսական դատարան, նոտարիատ, ՀՀ դատարանակազմություն և իրավապահ մարմիններ:
Հատուկ մասնագիտական դասընթացներ`
մունիցիպալ իրավունք, միջազգային մասնավոր իրավունք, մարդու իրավունքների հիմունքներ, ձեռնարկատիրական իրավունք, քրեական իրավունք, քրեական դատավարություն, քաղաքացիական իրավունք, վարչական իրավունք, ընտանեկան իրավունք, աշխատանքային իրավունք, ‎ֆինանսական իրավունք, քրեակատարողական իրավունք, հողային իրավունք, քաղաքացիական կատարողական իրավունք, բնապահպանական իրավունք, հարկային իրավունք, դատական հոգեբանություն, դատական բժշկություն, մաքսային իրավունք, հռետորական արվեստ, իրավաբանական հոգեբանություն:
Կամընտրական դասընթացներ`
պետությունը և հատուկ ծառայությունները, բնակարանային իրավունք, սահմանադրական արդարադատություն, գենոցիդի հանցագործությունն ու դրա դեմ պայքարի հիմնահարցերը:
Ուսումնական և արտադրական պրակտիկա`
Ուսանողներն անցնում են պրակտիկա ՀՀ Արդարադատության նախարարությունում, կրիմինալիստիկայի լաբորատորիայում, դատարաններում, իրավապաշտպան մարմիններում, փաստաբանական գրասենյակներւոմ, ինչպես նաև միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների գրասենյակներում:
Ավարտական քննություններ`
- պետության և իրավունքի տեսություն
- քրեական իրավունք
Նշված երկու առարկաներից որևէ մեկից դիպլոմային աշխատանք պաշտպանող ուսանողն ազատվում է տվյալ առարկայի ավարտական քննությունից:
 
Տնտեսագիտական բաժին
Շրջանավարտները ստանում են տնտեսագիտության բակալավրի որակավորում կառավարում մասնագիտությամբ, որից հետո կարող են շարունակել կրթությունը մագիստրատուրայում կամ անցնել աշխատանքի ժողովրդական տնտեսության բոլոր ոլորտներում` արտադրական հիմնարկներում, բանկերում, առևտրային կազմակերպություններում, հայ-արտասահմանյան բիզնես-ձեռնարկություններում և այլն:
Տնտեսագիտական բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, մասնագիտական թարգմանություն (ռուսաց լեզու), օտար լեզու, քաղաքագիտության հիմունքներ, հայոց պատմության հիմնահարցեր, փիլիսոփայության հիմունքներ, իրավունքի հիմունքներ, ‎ֆիզիկական դաստիարակություն:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
բարձրագույն մաթեմատիկա, տնտեսամաթեմատիկական մոդելավորում, համակարգչային գրագիտություն, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր:
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
տնտեսագիտության տեսություն, տնտեսական ուսմունքների պատմություն, տնտեսական պատմություն, համաշխարհային էկոնոմիկա, միջազգային տնտեսական հարաբերությունները և աշխարհագրությունը, միկրոէկոնոմիկա, մակրոէկոնոմիկա, նյութական արտադրության ճյուղերի էկոնոմիկա, արդյունաբերական ճյուղերի տեխնոլոգիա, մենեջմենտ, մարկետինգ (շուկայաբանություն), ‎ֆինանսներ և վարկ, ներդրումների (ինվեստիցիաների) կառավարում, մունիցիպալ ինքնակառավարում, ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների տնտեսագիտություն, էկոնոմիկայի պետական կարգավորում, նորամուծությունների և որակի կառավարում, շուկայական մեխանիզմի և ձեռներեցության հիմունքներ, վիճակագրության ընդհանուր տեսություն, հաշվապահական հաշվառում, տնտեսական գործունեության վերլուծություն (աուդիտ), քաղաքացիական իրավունք, ձեռնարկատիրական իրավունք, կազմակերպման տեսություն, սոցիալտնտեսական վիճակագրություն, աշխատանքի էկոնոմիկա:
Հատուկ մասնագիտական դասընթացներ`
ստրատեգիական կառավարում, ձեռնարկությունների գործունեության կազմակերպում և կառավարում, անձնակազմի կառավարում, կառավարման որոշումների ընդհանուր տեսություն, սպասարկման ոլորտի (տուրիզմի, սպորտի, հյուրանոցային գործի, հասարակական սննդի) կառավարում, մաքսային և հարկային մենեջմենտ, բանկային մենեջմենտ, բանկային մենեջմենտ, ‎ֆինանսական մենեջմենտ, բորսային մենեջմենտ, ռիսկի կառավարում և ապահովագրություն, կազմակերպչական վարվելակերպ, կառավարման տեղեկտվական տեխնոլոգիաներ:
Կամընտրական դասընթացներ`
կառավարման արտասահմանյան փորձը, գործավարության և օ‎ֆիսի կազմակերպում, բիզնեսի էկոնոմիկա և կառավարում, աշխատուժի պետական կառավարում, հռետորական արվեստ, գենդերային հիմնախնդիրները ՀՀ-ում:
Ուսումնական և արտադրական պրակտիկա`
-արդյունաբերական ձեռնարկություններ, ‎ֆինանսավարկային կազմակերպություններ;
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, արդյունաբերական ձեռնարկություններ, ‎ֆինանսավարկային կազմակերպություններ:
Ավարտական քննություններ`
- տնտեսագիտության տեսություն;
- կառավարում:
Նշված երկու առարկաներից որևէ մեկջց դիպլոմային աշխատանք պաշտպանող ուսանողն ազատվում է տվյալ առարկայի ավարտական քննությունից:
 
Մասնագիտություն: Տեւողութ.: 1 տարվա վարձը(AMD):
Իրավաբանություն 4տ.(հեռակա բաժնում` 5տ). 175 000 (արտերկրի քաղաքացիների համար` 350 000 դրամ)
Տնտեսագիտություն 4տ. 150 000
     
Ինչպես դիմել
 
 
 
 
Հումանիտար ֆակուլտետ
 
Հասցե` Երևան, Գրիբոյեդովի 15
Հեռախոս`
Էլ. հասցե` artsopenuni@academedu.org
 
Դեկան` մշակույթի վաստակավոր գործիչ Գրետա Գրիգորի Դաշտոյան
 
Մանկավարժություն և հոգեբանություն
Շրջանավարտները ստանում են մանկավարժ-հոգեբանի որակավորում, որը թույլ է տալիս նրանց աշխատել դպրոցներում, մանկապարտեզներում, մանկական կրթական, առողջապահական և հանգստի կազմակերպման հաստատություններում: Ուսման տևողությունը 4 տարի է, որից հետո ցանկացողները կարող են շարունակել կրթությունը մագիստրատուրայում:
Մանկավարժության և հոգեբանության բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց պատմություն, ռուսաց լեզու, օտար լեզու, փիլիսոփայության հիմունքներ, մշակութաբանության հիմունքներ, իրավունքի հիմունքներ, տնտեսագիտության հիմունքներ, ‎ֆիզիկական դաստիարակություն:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), համակարգչային գրագիտություն, քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմունքներ:
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
մասնագիտության ներածություն, հայոց լեզու, հայ գրականություն, մանկավարժության հիմունքներ, մանկավարժության պատմություն, հոգեբանության հիմունքներ, հոգեբանության պատմություն, սոցիալական հոգեբանություն, բժշկագիտություն և երեխաների առողջության պահպանում, անատոմիա և ընդհանուր ու տարիքային ‎ֆիզիոլոգիա, բարձրագույն նյարդային համակարգ և սենսորային համակարգի ֆիզիոլոգիա, հոգենյարդային հիվանդություններ, հոգե‎ֆիզիոլոգիա, մաթեմատիկական վիճակագրության մեթոդները հոգեբանության մեջ, անձի հոգեբանական տեսությունները, ախտաբանական հոգեբանություն, էթնոհոգեբանություն, հոգեբանական ծառայության կազմակերպում, ժամանակակից հոգեբանության պրոբլեմները, դաստիարակության հոգեբանության ժամանակակից պրոբլեմները, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, իրավաբանական հոգեբանություն:
Հատուկ մասնագիտական դասընթացներ`
տարիքային հոգեբանություն, մանկավարժական հոգեբանություն, կիրառական հոգեբանություն, ընտանիքի հոգեբանություն, ստրեսի, տագնապայնության և ‎ֆրուստրացիայի հոգեբանություն, ուսուցման գործընթացը կատարելագործելու հոգեբանական մեխանիզմները, ուսուցչի անձնավորության հոգեբանական առանձնահատկությունները, հոգեթերապիա, հոգեվերլուծություն, փորձարարական հոգեբանություն, հոգեբանական պրակտիկում, մանկավարժական վարպետություն և էթիկա, նախադպրոցական մանկավարժություն, տարրական դպրոցի մանկավարժություն, նախադպրոցականների ընտանեկան դաստիարակչություն, ժամանակակից դիդակտիկայի հիմունքներ, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, գրականության դասավանդման մեթոդիկա, հոգեբանության դասավանդման մեթոդիկա, կերպարվեստի հիմունքներ և դասավանդման մեթոդիկա, երգի դասավանդման մեթոդիկա, բժշկական (կլինիկական) մեթոդիկա, դե‎ֆեկտոլոգիայի (արատաբանության) հիմունքներ, դժվար դաստիարակվող երեխաների հոգեբանություն:
Կամընտրական առարկաներ`
սոցիալական մանկավարժություն, անձի հոգեբանամանկավարժական ձևավորման հիմունքներ, անձի հոգեբանական առանձնահատկությունները, ստեղծագործական հոգեբանություն:
Ուսումնական և արտադրական պրակտիկա`
- նևրոզների հանրապետական կինիկական հիվանդանոց;
- հանրակրթական դպրոց կամ ճամբար:
Ավարտական քննություններ`
- հոգեբանություն;
- մանկավարժություն:
Նշված երկու առարկաներից որևէ մեկջց դիպլոմային աշխատանք պաշտպանող ուսանողն ազատվում է տվյալ առարկայի ավարտական քննությունից:
Շրջանավարտները ստանում են բանասիրության բակալավրի որակավորում, որը թույլ է տալիս աշխատել ինչպես դպրոցում որպես ուսուցիչ, այնպես էլ մասնավոր և պետական ձեռնարկություններում: Ուսումնասիրվող լեզուներն են` անգլերեն, ‎ֆ‎րանսերեն, իսպաներեն, գերմաներեն: Բացի հիմնական կամ առաջին օտար լեզվից ուսուցանվում է նաև երկրորդ լեզու` ուսանողի ընտրությամբ:
"Օտար լեզու" բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
քաղաքական պատմություն, հայ ժողովրդի պատմություն, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, գեղագիտություն և բարոյագիտություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, բարոյագիտություն, տրամաբանություն, կրոնի պատմություն, մշակութաբանություն, իրավագիտություն, ‎ ֆ‎իզիկական դաստիարակություն:
Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դաընթացներ`
համակարգչային գրագիտություն, քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, էկոլոգիա և բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), բժշկագիտության հիմունքներ:
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
լեզվաբանության հիմունքներ, հայոց լեզու, ռուսաց լեզու, լատիներեն լեզու, գրականագիտության ներածություն, հայ գրականության պատմություն, ռուս գրականության պատմություն, մանկավարժություն, հոգեբանություն:
Մասնագիտական դասընթացներ`
առաջին մասնագիտական օտար լեզվի պրակտիկում, առաջին մասնագիտական օտար լեզվի հնչյունաբանություն, առաջին մասնագիտական օտար լեզվի բառագիտություն, առաջին մասնագիտական օտար լեզվի ձևաբանություն, առաջին մասնագիտական օտար լեզվի շարահյուսություն, առաջին մասնագիտական օտար լեզվի ոճաբանություն, առաջին մասնագիտական օտար լեզվի պատմություն, առաջին մասնագիտական օտար լեզվի երկրագիտություն, առաջին մասնագիտական օտար լեզվի գրական պրակտիկում, առաջին մասնագիտական օտար լեզվի դասավանդման մեթոդիկա, զուգադրական քերականություն, թարգմանության տեսություն և պրակտիկա, երկրորդ մասնագիտական օտար լեզվի պրակտիկում, երկրորդ մասնագիտական օտար լեզվի հնչյունաբանություն, երկրորդ մասնագիտական օտար լեզվի քերականություն, երկրորդ մասնագիտական օտար լեզվի երկրագիտություն, արտասահմանյան գրականություն:
Կամընտրական դասընթացներ`
լեզվաբանական ուսմունքների պատմություն, կիրառական լեզվաբանություն, դասական լեզուներ, հոգելեզվաբանություն, քերականության ժամանակակից դպրոցներ, տեսական հնչյունաբանություն, բառարանագիտություն, դարձվածաբանություն, տեքստի վերլուծություն, հայ մատենագրության պատմոություն, դիցաբանություն, լրագրի լեզուն և ոճը:
Ուսումնական և մանկավարժական պրակտիկա`
Երրորդ և չորրորդ կուրսերում ուսանողներն անցնում են մանկավարժական պրակտիկա համալսարանում և Երևանի դպրոցներում: Ցանկացողները կարող են պրակտիկան անցնել մարզերի դպրոցներում:
Ավարտական եզրափակիչ քննություններ`
- առաջին մասնագիտական օտար լեզու;
- մանկավարժություն և հոգեբանություն:
 
Միջազգային հարաբերություններ (դիվանագիտություն)
Շրջանավարտները ստանում են բակալավրի որակավորում միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ, որից հետո կարող են անցնել աշխատանքի միջազգային կազմակերպություններում, դեսպանատներում, պետական և մասնավոր ձեռնարկություններում, կամ շարունակել կրթությունը մագիստրատուրայում:
Միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Ընդհանուր հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, մասնագիտական թարգմանություն (ռուսաց լեզու), փիլիսոփայության հիմունքներ, մշակութաբանության հիմունքներ, տրամաբանություն, իրավունքի հիմունքներ, կրոնների պատմություն, տնտեսագիտության հիմունքներ, ‎ֆիզիկական դաստիարակություն:
Մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական դասընթացներ`
համակարգչային գրագիտություն, բնապահպանության հիմունքներ (էկոլոգիա), քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր:
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
մասնագիտության ներածություն, աշխարհի քաղաքական քարտեզ, հայոց պատմության հիմնահարցեր, քաղաքագիտության հիմունքներ, քաղաքական ուսմունքների պատմություն, համեմատական քաղաքագիտություն, քաղաքական հոգեբանություն, առաջին օտար լեզու (անգլերեն, ‎ֆրանսերեն, գերմաներեն), մասնագիտական թարգմանություն (առաջին օտար լեզու), երկրագիտություն (առաջին օտար լեզու), քաղաքական սոցիոլոգիա, երկրորդ օտար լեզու (եվրոպական), երկրորդ օտար լեզու (արևելյան), միջազգային տնտեսական հարաբերություններ, Հայաստանի հարակից երկրների պատմություն, պետության և իրավունքի տեսություն, միջազգային իրավունք, սահմանադրական իրավունք, արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք, արդի հայ սփյուռքը, հռետորական արվեստ:
Հատուկ մասնագիտական դասընթացներ`
դիվանագիտության հիմունքներ, միջազգային հարաբերությունների տեսության հիմունքներ, միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը հին աշխարհում, միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը միջին դարերում, միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը նոր ժամանակներում, միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը նորագույն ժամանակներում, Ռուսաստանի կայսրության դիվանագիտություն, ԽՍՀՄ-ի դիվանագիտությունը, ՀՀ միջազգային դրությունը և արդի քաղաքականությունը, հայ դիվանագիտության պատմություն, Ղարաբաղյան հիմնահարցը և միջազգային դիվանագիտությունը, միջազգային կազմակերպություններ, դիվանագիտական և հյուպատոսական իրավունք և ծառայություններ, դիվանագիտական արարողակարգ և էթիկա, աշխարհաքաղաքականություն (գեոպոլիտիկա), հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը, դիվանագիտական բանակցությունների վարում, Ռուսաստանյան Դաշնության քաղաքականությունը, ԱՄՆ և Եվրամիության քաղաքականություն:
Կամընտրական դասընթացներ`
Արևելքի պատմություն, Արևմտյան Եվրոպայի պատմություն, ժողովրդավարության ժամանակակից կոնցեպցիաներ, միջազգային պայմանագրերի իրավունք, ԶԼՄ միջազգային հարաբերությունների համակարգում, անհատը և քաղաքականությունը:
Ուսումնական և արտադրական պրակտիկա`
ՀՀ Արտաքին Գործերի նախարարություն, դեսպանատներ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակ, քաղաքական կազմակերպություններ, զանգվածային լրատվամիջոցներ, ԵԱՀԿ, արևելագիտության ինստիտուտ, պատմության ինստիտուտ:
Ավարտական քննություններ`
- միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմություն և տեսություն;
- օտար լեզու:
"Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմություն և տեսություն" առարկայից դիպլոմային աշխատանք պաշտպանող ուսանողն ազատվում է այդ առարկայի ավարտական քննությունից:
 
Մասնագիտություն: Տեւողութ.: 1 տարվա վարձը(AMD):
Դիվանագիտություն 4տ. 150 000
Արեւելագիտություն 4տ. 150 000
Լրագրություն 4տ. 150 000
     
Ինչպես դիմել
 
 
 
 
Մոդելավորման, դիզայնի և կերպարվեստի ֆակուլտետ
 
Հասցե` Երևան, Մոսկովյան 37
Հեռախոս` 58-75-60
Էլ. հասցե` finearts@academedu.org
 
Դեկան`