Այս տարի մայիսի 16-ին "Հայբուսակ" համալսարանում կայացավ "Խելահեղ նամակներ խելահեղ սիրո" խորագրով միջոցառում, որն ընդգրկում էր 18-20-րդ դարերի քաղաքական գործիչների սիրային նամակները, բանաստեղծությունները, խոհերը:
Ներկայացված այլազգի ու մեծահամբավ անհատների կյանքի այնկողմնային ախարհի հետ ունկնդրի հաղորդակցումը խիստ հետաքրքրքահարույց է:
Գրական ցերեկութը հատկորոշող ու խորհրդամղող էր բոլոր նրանց համար, ովքեր այլ կերպ են պատկերացրել մեր մեծերին Նապոլեոնին, Բալզակին, Պուշկինին ու այլոց կամ նրանց անձնական մարդկային նկարագրի մասին քիչ են տեղեկացվել:
Իսկ նամակները գործչի, գեղագետի հոգու հայելին են: |
| |
| Այս տարվա հունվարի 29-31 Բելգրադում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների դիպլոմատիկ Ակադեմիաների ռեկտորների առաջին համաժողովը:
Հայաստանի Հանրապետությունից միակ ներկայացուցիչը համաժողովին մասնակցում էր Կրթության Միջազգային Ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ Անահիտ Հարությունյանը:
Նա ներկայացրեց Ակադեմիայի Հայկական Բաց համալսարանի, Լազարյանի անվան ինստիտուտում գործող միջազգային հարաբերություններ, արևելագիտություն մասնագիտության արդի վիճակները, խնդիրները և տենդենցները:
Համաժողովին մասնակցում էին Սերբիայի, Ալբանիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Թուրքիայի, Ադրբեջանի աշխարհի Արտաքին Գործերի Նախարարության դիվանագիտական ակադեմիաների ռեկտորները:
Հանդիպումը նպատակ ուներ ստեղծել հռչակագիր համաձայն որի անդամ երկրների դիվանագիտական ակադեմիաները պետք է համագործակցեն ուսանողների փոխանակման, դասախոսների վերապատրաստման, առարկայական ծրագրերի և ուսումնական պլանների բարելավման, նաև համատեղ գիտական աշխատանքների և գիտական կոնֆերանսների կազմակերպման հարցերով: |
| |
|
|
|
| Այս տարվա հունիսի 1-ին Միջազգային Ինֆորմատիզացիայի Ակադեմիայի կողմից Ակադեմիկոսների կոչումներ շնորհվեցին Կրթության Միջազգային Ակադեմիայի պրեզիդենտ Լևոն Հարությունյանին, Երևանի "Հայբուսակ" համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանին, համալսարանի գիտական խորհրդական Մարտին Աբրահամյանին:
Ինֆորմատիզացիայի Ակադեմիայի պրեզիդենտ Աշոտ Վարդանյանը իր խոսքում նշեց, որ Ինֆորմատիզացիայի Ակադեմիայի համար հատկապես կարևոր է ընդգծել գիտության մեջ նվաճումներ ունեցող անձանց անդամակցությունը: |
|
|
| "MANUFACTURE: Ժամանակակից Արվեստի և Արհեստի օրերը Ունկապանեում" նախագիծ |
| Արմինե Հովհաննիսյանը, որը ավարտել է Հայկական Բաց Համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը, 2007 թվականի օգոստոսի 7-ից մինչև սեպտեմբերի 14-ը Ստամբուլի Բիլգի Համալսարանի հրավերքով մասնակցել է "MANUFACTURE: Ժամանակակից Արվեստի և Արհեստի օրերը Ունկապանեում" նախագծին: Նախագծի նպատակնն էր վերաիմաստավորել Ունկապանեն /արհեստավորների թաղամաս Ստամբուլում/ արվեստի և արհեստի միջոցով: Նախագծին մասնակցում էին երիտասարդ արվեստագետներ և տեսաբաններ Թուրքայից, Վրաստանից և Հայաստանից, որոնք շուրջ 40 օր աշխատում էին Ունկապանեում աշխատող արհեստավորների հետ: Նախագծի վերջում Ունկապանեում տեղի ունեցավ բացօթյա ցուցադրություն: |
|
|
| Արմինե Հովհաննիսյանը 2007 թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: |
|
|
|
| |
|
| Մասնակցություն Կրթական Միջազգային Ցուցահանդեսին, 2006թ. (պատվոգիր արտերկրների հետ կրթական կապերի ամրապնդման համար) |
|
|
| Սիրիայի նահանգապետերի հյուրընկալումը "Հայբուսակ" հալասարանում: |
|
|
| Իրաքի Ալ-Հադբաս Համալսարանի պատվիրակության հետ համագործակցության պայամնագրի կնքում: |
|
|
| Նոր ուսւումնական տարվա արարողությունը |
|
|
|
|
| Բաց Հալասարանի 15-ամյակը, 15/10/2006 |
|
|
| 2007-թի ուսւմնական տարվա օտար լեզվի ընդհունելության քննություն: |
|
| |
|