International Academy Of Education
www.academedu.org
Հիմնական Ֆակուլտետներ Ամբիոններ եւ անձնակազմ Իրադաձություններ ՀՏՀ Կայքի քարտեզ Հետադարձ կապ
Belief of the Nation-Recognition of the State
Yerevan_ Haybusak_University
Armenian_Open_University
Lazaryan_Institute_of_International_Relations
Haybusak_College
About_Us
 
 
<< ֆակուլտետներ
 
 
Բուժական գործ
 
 
Ուսման տևողությունը 6 տարի է, որից հետո շրջանավարտները ստանում են բուժող բժշկի որակավորում:
"Բուժական գործ" բաժնի ուսանողներն ուսումնասիրում են հետևյալ առարկաները:
Հումանիտար և հասարակագիտական-տնտեսագիտական դասընթացներ`
հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, օտար լեզու, լատիներեն լեզու և բժշկական տերմինոլոգիա, հայ ժողովրդի պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, գեղագիտություն և բարոյագիտություն, փիլիսոփայություն, տրամաբանություն, հասարակագիտության հիմունքներ, բիոէթիկա, մշակութաբանություն, բժշկի գործունեության դիդակտիկա և հոգեբանության հիմունքներ, իրավագիտության հիմունքներ և դատական բժշկություն:
Բնագիտական և կենսաբանա-բժկական դասընթացներ`
բարձրագույն մաթեմատիկա, բժշկական ին‎ֆորմատիկա, բժշկական ֆիզիկա, կենսա‎ֆիզիկա և բժշկական սարքավորումներ, ընդհանուր և անօրգանական քիմիա, օրգանական քիմիա, բժշկական կենսաբանություն և մակաբուծություն, բժշկական ծագումնաբանություն (գենետիկա), հյուսվածքաբանություն, սաղմնաբանություն, բջջաբանություն, մանրէաբանություն, իմունաբանություն, վիրուսաբանություն, կենսա‎քիմիա, քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ, ֆիզիկական դաստիարակություն:
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ`
նորմալ անատոմիա, նորմալ ‎ֆիզիոլոգիա, ընդհանուր առողջագիտություն, սոցիալական բժշկություն, առողջապահության կազմակերպում և էկոնոմիկա, մասնագիտական հիվանդություններ, համաճարակաբանություն, վարակիչ հիվանդություններ, ‎ բժշկական հոգեբանություն և հոգեբուժություն, թմրաբանություն, նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն, ախտաբանական անատոմիա, ախտաբանական ‎ֆիզիոլոգիա, դիահերձում (‎սեկցիոն դասընթաց), ներքին հիվանդությունների ախտորոշում, ներքին հիվանդությունների ընդհանուր ‎‎ֆիզիոթերապիա, ներքին հիվանդությունների զինվորական-դաշտային թերապիա, վերակենդանացում և ինտենսիվ թերապիա, անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա, համաբուժարանային թերապիա, թոքային հիվանդություններ (‎ֆտիզիատրիա), դեղաբանություն, կլինիկական դեղաբանություն, էնդոկրինոլոգիա, հիվանդի խնամք (թերապիա), ընդհանուր վիրաբուժություն և անեսթեզիոլոգիա, օպերատիվ վիրաբուժություն, վիրաբուժական հիվանդություններ, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, հիվանդի խնամք (վիրաբուժություն), մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, ակնաբուժություն, քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ, ուրոլոգիա (միզաբանություն), մաշկավեներական հիվանդություններ, բժշկության պատմություն:
Հատուկ մասնագիտական դասընթացներ`
ռեպրոդուկտոլոգիա և սեքսոպաթոլոգիա, ճառագայթային թերապիա և ախտորոշում, բուսաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն, ուռուցքաբանություն, ստոմատոլոգիա, դեղաբույսեր:
Լրացուցիչ ցիկլեր`
կլինիկական հոգեբանություն, բժշկական կոսմետոլոգիա, ֆիտոթերապիա:
Պրակտիկա`
- հիվանդասենյակի և բուժագործության բուժքրոջ օգնական;
- շտապ և անհետաձգելի օգնության բուժակի օգնական;
- ստացիոնար բժշկի օգնական;
- շտապ և անհետաձգելի օգնության բժշկի օգնական:
Ավարտական եզրափակիչ քննություններ`
- ներքին հիվանդություններ;
- վիրաբուժական հիվանդություններ;
- մանկաբարձություն և գինեկոլոգիա: