International Academy Of Education
www.academedu.org
Հիմնական Ֆակուլտետներ Ամբիոններ եւ անձնակազմ Իրադաձություններ ՀՏՀ Կայքի քարտեզ Հետադարձ կապ
Belief of the Nation-Recognition of the State
Yerevan_ Haybusak_University
Armenian_Open_University
Lazaryan_Institute_of_International_Relations
Haybusak_College
About_Us
<< ֆակուլտետներ
 
 
  ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ծնվել է 1956 թ.-ին: Սամվել Բաղդասարյանը այն ինքնատիպ արվեստագետներից է, որը կայացած է կերպարվեստի տարբեր ճյուղերում: Խեցեգործությանը զուգընթաց զբաղվում է տպագրական արվեստով, գեղանկարչությամբ, քանդակագործությամբ, ձևավորել է հեռուստատեսային ներկայացումներ, համագործակցել Օպերայի և Բալետի Պետական Թատրոնի հետ ("Նորմա" օպերա,): Համագործակցել է մի շարք համադրողների հետ ժամանակակից արվեստի դաշտում (Հայկական Պավիլիոն XLVI Վենետիկի Բիենալե, 1995թվ., Իտալիա, Կասսելի "Դոկումենտա X" 1998թվ., Գերմանիա,1980-1995թվ.-ների Հայկական ժամանակակից Արվեստ, Հայկական Մշակույթի օրերը Մոսկվայում,1995թվ., Ռուսաստան, Գյումրիի Միջազգային Բիենալեներ, 1998, 2000, 2002, 2004, 2006 թվ.-ներ, Հայաստան,"Adieu Parajanov" 2004 թվ., Ավստրիա, Լոնդոնյան Ժամանակակից Արվեստի Հավաք,1998թվ.,Անգլիաև և այլն):
Ստեղծագործությանը զուգահեռ շուրջ 30 տարի է, ինչ Սամվել Բաղդասարյանը զբաղված է երեխաների և երիտասարդների գեղագիտական դաստիարակությամբ և գեղարվեստական կրթությամբ: Երկար տարիների իր մանկավարժական գործունեության ընթացքում կազմակերպել երիտասարդ նկարիչների մասնակցությունը բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, աշխատանքային սեմինարների, ֆորումների (Երևանի Ժամանակակից Արվեստի Թանգարան, "Ցիրկուլյար 5" աշխատանքային սեմինար, 1995թվ., "Շարժման մեջ" Ավստրիա, 2005թվ., Գյումրիի Միջազգային Բիենալեներ,1998թվ., 2006թվ., և այլն):
Ուսումնա-ստեղծագործական կյանքին զուգընթաց ստեղծվել են նաև հնարավորություններ համագործակցելու "Berlin Furdern Durch Spieimittel-Spielzeug Fur Behinderte Kinder" և "World Vision Armenia" հասարակական կազմակերպությունների հետ, որոնց արդյունքում առաջացել են համատեղ միջոցառումներ կապված արատավոր երեխաների ֆիզիկական վերականգնման հետ, ստեղծվել են բուժող խաղալիքների նախատիպեր և փորձարկվել արատավոր երեխաների համար ստեղծված հատուկ ինստիտուցիաներում (Աշխատանքային սեմինարներ Գերմանիայում, 1997թվ., Լիսսոնեում,1999թվ., Հայաստանում, 2005թվ.):
Սամվել Բաղդասարյանի ստեղծագործությունները գտնվում են արտերկրի և Հանրապետության մասնավոր ֆոնդերում, հավաքածուներում, թանգարաներում:

 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
 
2004- այժմ Կրթության Միջազգային Ակադեմիայի Հայկական Բաց Համալսարանի Կերպարվեստի ամբիոնի վարիչ և դոցենտ
1999-այժմ Կրթության Միջազգային Ակադեմիայի Հայկական Բաց Համալսարանի Կերպարվեստի ֆակուլտետի դասախոս
1999- այժմ Գեղագիտության Ազգային Կենտրոնի դեկորատիվ և կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի տնօրեն
1988- այժմ UNESCO-ի անդամ
1986- այժմ Հայաստանի Նկարիչների Միության Անդամ
2006 "Խաղալիքներ երեխաների վերականգման համար" միջազգային սիմպոզիումի և նախագծի ղեկավար/ Բաց Հասարակության Ինստիտուտի, World Vision Հայաստանի, UNESCO-ի Հայաստանյան Կոմիտե,Գեղագիտության Ազգային Կենտրոնի, օժանդակությամբ և համագործակցությամբ
2004 "Adieu Parajanov- Հայաստանի Ժամանակակից Արվեստը " Kunsthalle/ Project Space / Ավստրիա
2003 "Հատման գիծ" / Անհատական ցուցահանդես / Հայարտ Մշակութային Կենտրոն, Երևան, Հայաստան
1998 Geo-Kunst expedition / Ակցիա Documenta X, Կասսել, Գերմանիա
1995 Հայկական Պավիոն, XLVI Վենետիկի Բիեննալե, Loggia del Temanza, Վենետիկ, Իտալիա
1995 "Մոսկվա-Երևան-Տապանի հարցը" / Համադրողներից մեկը Ժամանակակից Արվեստի Թանգարան, Երևան, ՀՀ
1995 "Նոր Արվեստ Հայաստանից-Stream of Fire" / Եվրոպական Մշակութային Ամիս/ Կիպրոս
1983–1999 Գեղագիտության Ազգային Կենտրոնի Դեկորատիվ և Կիրառական Արվեստի ստուդիա-քոլեջի խեցեգործության արվեստանոցի ղեկավար
1975–1980 Ավարտել է Երևանի Պետական Գեղարվեստա-թատերական Ինստիտուտի դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետը
1971–1975 Ավարտել է Կերպարվեստի Մանկավարժական ուսումնարանը, Նկարիչ-մանկավարժի որակավորում