International Academy Of Education
www.academedu.org
Հիմնական Ֆակուլտետներ Ամբիոններ եւ անձնակազմ Իրադաձություններ ՀՏՀ Կայքի քարտեզ Հետադարձ կապ
Belief of the Nation-Recognition of the State
Yerevan_ Haybusak_University
Armenian_Open_University
Lazaryan_Institute_of_International_Relations
Haybusak_College
About_Us
<< վերադառնալ
 
 
ԼՈՐԻՍ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՔԱԼԱՇՅԱՆ

Լորիս Խաչատուրի Քալաշյանը ծնվել է 1922 թվականի մարտի 22-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է վաղ տարիքից:1937թվականին անցել է աշխատանքի: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետև սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1952թվականից սովորել է փիլիսոփայական բաժնի ասպիրանտուրայում, որից հետո զբաղվել է մանկավարժական գործունեությամբ:

1959 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969 թվականին դոկտորական դիսերտացիան: Լորիս Քալաշյանը զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: Եղել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, այնուհետև ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահ:

1992 թվականից զբաղեցրել է "Գիտելիք"փոխպրեզիդենտի պաշտոնը: Լինելով տեղեկատվության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ և Հայկական փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս 1999 թվականին պարգևատրվել է Վավիլովի շքանշանով:

1991թվականին շնորհիվ նրա ջանքերի ստեղծվել և մինչև այսօր գործում է պետության կողմից հավատարմագրված Հայկական բաց համալսարանը իր ութ մասնագիտություններով: