International Academy Of Education
www.academedu.org
Հիմնական Ֆակուլտետներ Ամբիոններ եւ անձնակազմ Իրադաձություններ ՀՏՀ Կայքի քարտեզ Հետադարձ կապ
Belief of the Nation-Recognition of the State
Yerevan_ Haybusak_University
Armenian_Open_University
Lazaryan_Institute_of_International_Relations
Haybusak_College
About_Us
<< վերադառնալ
 
 
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԱՍՏԱԲԱՑՅԱՆՆԵՐԸ
Հ.Լազարյանի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտը հիմնադրվել է 1997 թվականին հայր եւ որդի Աստաբացյանների կողմից:

Ալ‎ֆրեդ Լեւոնի Աստաբացյանը (1926-2005 թթ.)բ.գ.թ., դոցենտ Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ‎ֆակուլտետի դեկան, շուրջ 40 տարի եղել է Երեւանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դասախոս: Հեղինակ ավելի քան 400 գիտական հոդվածների:

Մուշեղ Ալ‎ֆրեդի Աստաբացյանը (1955 թ..) բ.գ.թ., դոցենտ, Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր: Համահեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների: Ռուսաստանի Դաշնության Բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, Միջազգային ակադեմիական կազմակերպության պատվավոր պրո‎ֆեսոր (կենտրոնը - Նյու - Յորքում):

Հայր եւ որդի Աստաբացյանները իրենց պարտքն են համարել վերականգնել Ռուսաստանում 100 -ամյակներ առաջ Լազարյանների ընտանիքի կողմից ստեղծված կրթօջախը, ցավոք այսօր չպահպանված, կրթօջախին տալ վերածնունդ, այն կազմակերպել հայկական հողի վրա` պահպանելով բոլոր ավանդույթներն ու կրթական ուղեցույցները, որոնց շնորհիվ կրթօջախը Ռուսաստանում դարձել է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական առաջավոր հասարակական մտքերի դարբնոց: