International Academy Of Education
www.academedu.org
Հիմնական Ֆակուլտետներ Ամբիոններ եւ անձնակազմ Իրադաձություններ ՀՏՀ Կայքի քարտեզ Հետադարձ կապ
Belief of the Nation-Recognition of the State
Yerevan_ Haybusak_University
armenian_open_university
Lazaryan_Institute_of_International_Relations
Haybusak_College
About_Us
Հայկական Բաց Համալսարան
 
 
   
 
Լ. ՔԱԼԱՇՅԱՆԻ ԱՆՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Armenian_Open_University_Logo
  Լ. Քալաշյանի անվան Հայկական Բաց Համալսարանը հիմնադրվել է 1990 թ-ին ակադեմիկոս Լորիս Քալաշյանի կողմից: Պետության կողմից հավատարմագրվել է 2001 թ-ին, այժմ ունի շուրջ 1400 ուսանող, որոնք սովորում են հետևյալ ‎ֆակուլտետներում`
  1. Իրավունքի և Տնտեսագիտության` իրավագիտություն, բիզնեսի էկոնոմիկա և կառավարում, ինֆորմատիկա մասնագիտություններով;

  2. Հումանիտար` դիվանագիտություն /միջազգային հարաբերություններ/, օտար լեզուներ, հոգեբանություն և մանկավարժություն մասնագիտություններով;

  3. Դիզայնի`հագուստի մոդելավորում և դիզայն, դիզայն /էքստերիեր, ինտերիեր/, կերպարվեստ մասնագիտություններով:

Համալսարանում գործում է առկա և հեռակա ուսուցում: Ուսուցումը երկաստիճան է` բակալավրիատ (4տարի), մագիստրատուրա (2տարի): Հայկական Բաց համալսարանը հավատարմագրված է պետության կողմից, այն տվել է մոտ 3000 շրջանավարտ, որոնցից երեք գիտությունների թեկնածուներ: Պատրաստել է տասից ավելի դասախոսներ, որոնք դասավանդում են Բաց Համալսարանում:

Շրջանավարտների մեծ մասը աշխատում է ՀՀպետական մարմիններում ,և մասնավոր հիմնարկ - ձեռնարկություններում ՀՀ-ում և արտերկրում,արդարադատության, կրթության, ժողտնտեսության տարբեր ճյուղերում:

Մանկավարժության և հոգեբանության բաժնի շրջանավարտներն աշխատում են դպրոցներում և այլ ուսումնական հիմնարկներում:

Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ ճանաչում են գտել դիզայնի և կերպարվեստի բաժինների շրջանավարտները, որոնցից շատերը աշխատում են խոշոր կազմակերպություններում, մասնակցում միջազգային ցուցահանդեսների և կազմակերպում անհատական ցուցահանդեսներ:

2005, 2006, 2007 թթ. համալսարանը շահել է կերպարվեստի բնագավառում միջազգային դրամաշնորհ:

2007 թ համալսարանը ձեռք է բերել սեփական մասնաշենք Երևանի կենտրոնական վայրերից մեկում (Կոմիտասի պողոտա Գրիբոյեդովի 15 ), որտեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ժամանակակից, լիարժեք կրթություն ստանալու համար: