| Կրթության Միջազգային Ակադեմիան հիմնադրվել է 2006 թ.-ին` իր կազմում ընդգրկելով Երևանի "Հայբուսակ" համալսարանը, Հայկական Բաց համալսարանը, Լազարյանի Միջազգային Հարաբերությունների ինստիտուտը և "Հայբուսակ՚" համալսարանի բազային քոլեջը:
Այս ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրն անցել է իր ուրույն ուղին, Հայաստանի կրթական համակարգում զբաղեցրել է իր հատուկ տեղը և ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Այսօր բուհերը միավորվում են էլ ավելի փայլուն արդյունքներ ցուցաբերելու ակնկալիքով:
Կրթության Միջազգային Ակադեմիայի կազմում ընդգրկված են նաև արտսահմանյան բուհեր, օրինակ, Լիբանանի Տրիպոլիի համալսարանը և Մոսկվայի Պոլիգրաֆիայի Պետական ինստիտուտի երևանյան մասնաճյուղը:
Կրթության Միջազգային Ակադեմիայում կրթությունը անց է կացվում երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, ըստ դիմորդի ցանկության:
|