Բժշկական ֆակուլտետում առկան են հետևյալ մասնագիտությունները.
1. Բուժական գործ
2. Ստոմատոլոգիա
3. Ֆարմացիա
4. Բնապահպանություն և բնօգտագործում (Էկոլոգիա)
Բժշկական ֆակուլտետը ստեղծվել է Հայբուսակ համալսարանի հիմնադրման պահից 1990թ.-ից՝ ակադեմիկոս Լևոն Հարությունյանի նախաձեռնությամբ:
«Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների գծով ուսուցումը իրականացվում է անընդհատ և ինտեգրացված ծրագրերով:
«Ֆարմացիա» և «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունների գծով ուսուցումը իրականացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով:
«Բուժական գործ» մասնագիտության ուսման տևողությունը կազմում է 6 տարի:
Ուսման վարձն է 450.000 դրամ:
«Ստոմատոլոգիա» մասնագիտության ուսման տևողությունը 5 տարի է:
Ուսման վարձը կազմում է 450.000 դրամ
«Ֆարմացիա» մասնագիտության ուսման տևողությունը բակալավրիատում կազմում է 4 տարի, մագիստրատուրայում` 2 տարի:
Ուսման վարձն է 450.000 դրամ:
«Բնապահպանություն և բնօգտագործում (Էկոլոգիա)» առկա ուսման տևողությունը բակալավրիատում կազմում է 4 տարի (հեռակա ուսուցման տևողությունը` 5 տարի), մագիստրատուրայում` 2 տարի: Ուսման վարձը կազմում է 450.000 դրամ:
Հայբուսակ համալսարանի բժշկական ֆակուլտետի բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Ֆակուլտետում դասավանդում են հանրապետության բժշկական ասպարեզի լավագույն մասնագետները: Ուսումնական գործընթացում ներգրաված են նաև առաջատար մասնագետներ մի շարք արտասահմանյան երկրներից` Գերմանիայից, ԱՄՆ-ից,ՌԴ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Իսպանիայից, Լիբանանից, Իրաքից, Իրանից, Իտալիայից:
Բժշկական ֆակուլտետի կլինիկական ամբիոնները տեղակայված են Երևան քաղաքի լավագույն բժշկական կենտրոններում, ստոմատոլոգիական կլինիկաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, դեղագործական ձեռնարկություններում, որտեղ կազմակերպվում է կլինիկական մասնագիտական առարկաների դասավանդումը (դասախոսություններ, գործնական պարապմունքներ և
ուսումնաարտադրական պրակտիկաներ),ուր իրենց առաջին մասնագիտական քայլերն են կատարում բարձր կուրսերի ուսանողների մեծ մասը:
Բժշկական ֆակուլտետի շրջանավարտներն անցնում են աշխատանքի ըստ մասնագիտության, շարունակում են կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում,բժշկական կլինիկաներում և տեսական ամբիոններում:
Բժշկական ֆակուլտետի 2018-2019 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման ընդունելության քննություններն ըստ մասնագիտությունների`
Բուժական գործ`* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**
Ստոմատոլոգիա`* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**
Դեղագիտություն`* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**
Բնապահպանություն և բնօգտագործում` մրցութային` կենսաբանություն (գրավոր), ֆիզիկա (գրավոր) կամ քիմիա (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**
*-դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք քննություններից երկուսը:
**-Նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
Ֆակուլտետի դեկան, Ռ.Դ. բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից անդամ` Յանինա Մարինոսյան :