Հագուստի մոդելավորման ֆակուլտետը ստեղծվել է 1991թ-ին ակադեմիկոս Լորիս Քալաշյանի նախաձեռնությամբ Հայկական Բաց համալսարանի կազմում: 2010թ-ին Հագուստի մոդելավորման ֆակուլտետը միավորվելով Ռոսլին Դիզայնի ինստիտուտի հետ ֆակուլտետը վերանվանվել է Ռոսլինի անվան դիզայնի և հագուստի մոդելավորման ֆակուլտետ: Ֆակուլտետը շրջանավարտներ է տալիս ինչպես բակալավրի այնպես էլ մագիստրոսի կրթական ծրագրերով: Դասախոսական կազմի մեջ ընդգրկված են այն արվեստագետները, արվեստաբանները և մշակութաբանները, որոնք այսօր ակտիվ գործում են Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում: Ռոսլին Դիզայն ֆակուլտետի դասախոսները և ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին, աշխատանքային սեմինարներին, ֆորումներին: Ֆակուլտետի ուսանողները 2007 և 2010 թ-ին արժանացել են ՀՀ նախագահի մրցանակին: Ֆակուլտետի "Հագուստի մոդելավորման" մասնագիտության ուսանողները մեծ պահանջարկ են վայելում դեռ ուսումնառության տարիներին և հաճախ աշխատանքի են հրավիրվում կարի ֆաբրիկաների, նորաձևության սրահների և թատրոնների կողմից:
Դիզայն - (ինտերիեր-էքստերիեր) մասնագիտության շրջանավարտները հաջողությամբ աշխատում են որպես Ինտերերի - Էքստերերի, գրաֆիկական, լանդֆաշտայի դիզայներներ` հրատարակչություններում, դիզայն-նախագծային արվեստանոցներում, կիրառական դիզայնի բոլոր ոլորտներում: Ռոսլին ֆակուլտետի շրջանավարտները զբաղվում են մանկավարժական գործունեությամբ հարազատ համալսարանում, քոլեջներում, հանրակրթական դպրոցներում, գեղարվեստական ստուդիաներում: Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը մասնագիտական լայն ճանաչում ունեն Հայաստանում և արտերկրում:
Ռոսլին Դիզայն Ֆակուլտետի բոլոր մասնագիտությունները. Հագուստի մոդելավորում, Դիզայն, Գեղանկարչություն, լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից : Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Ընդունելության պայմանները`
Հագուստի մոդելավորում
Դիզայն
Գեղանկարչություն
Տարեկան ուսման վարձը կազմում է ՝ 200.000 դրամ
2016-2017 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման ընդունելության քննությունները ըստ մասնագիտությունների`
Հագուստի մոդելավորում` մրցութային առարկաներ` գծանկար, գունանկար, կոպոզիցիա, ոչ մրցութային հայոց լեզու և գրականություն (գրավոր)*
Դիզայն (գեղար)`մրցութային առարկաներ` գծանկար, գունանկար, կոպոզիցիա, ոչ մրցութային հայոց լեզու և գրականություն (գրավոր)*
Գեղանկարչություն`մրցութային առարկաներ` գծանկար, գունանկար, կոպոզիցիա, ոչ մրցութային հայոց լեզու և գրականություն (գրավոր)*
*- Նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:
Ֆակուլտետի դեկան դիզայներների միության անդամ ` Ստեփան Ոսկանյանը: