Իրավագիտության ֆակուլտետը ստեղծվել է 1991 թվականին Լորիս Քալաշյանի անվան Հայկական բաց համալսարանի հիմնադրման պահից: Այն գործել է տարբեր անվանումներով` միջազգային իրավագիտության, իրավաբանական, իրավատնտեսագիտական, իրավագիտության:
Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը հիմնադրվել է 1990թ.-ին և իրականացրել է բարձրագույն կրթության ուսուցում միջազգային հարաբերություններ, արևելագիտություն և իրավագիտություն մասնագիտություններով: 2006թ-ից ինստիտուտն ընդգրկվել է Հայբուսակ համալսարանի կազմում:
2014թ. իրավագիտության ֆակուլտետը, միավորվելով Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ, վերանվանվել է Լազարյանի անվան իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է երկաստիճան կրթական համակարգով` կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգին /ECTS/, ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուտի գիտական խորհրդի կողմից հաստատած ուսումնական պլաններին ու ծրագրերին համապատասխան:
Իրավագիտություն կրթական ծրագրի մասնագիտացումներն են.
-քաղաքացիաիրավական,
-քրեաիրավական,
-սահմանադրական,
-միջազգային-իրավական:
«Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի մասնագիտացումներն են.
-միջազգային հարաբերություններ,
-միջազգային տուրիզմ,
-արևելագիտություն:
Իրավաբանական ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվում է առկա և հեռակա ձևերով: Բակալավրիատում առկա ուսման տևողությունը 4 տարի է, հեռակա ուսմանը` 5 տարի:
Ֆակուլտետում գործում է նաև մագիստրատուրա, որի ուսման տևողությունը 2 տարի է:
Տարեկան ուսման վարձը կազմում է 280.000 դրամ:
Ֆակուլտետում դասավանդում են բարձր որակավորմամբ մասնագետներ` գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, պրոֆեսորներ, ովքեր ուսումնական աշխատանքներին զուգընթաց կատարում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ, մասնակցում են մասնագիտական վերապատրաստման դասընթացների, գիտաժողովների: Նրանց ուժերով հրատարակվել են դասագրքեր, մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, մեթոդական ուղեցույցներ:
Ֆակուլտետում ձևավորված ուսանողամետ քաղաքականությունը ուսանողներին հնարավորություն է տալիս մասնակցել ուսումնական գործընթացին՝ ցուցաբերելով ինքնուրույնություն, իսկ նրանց ուսումնական բեռնվածությունը յուրաքանչյուր կիսամյակ (աշնանային և գարնանային) ներառում է ինքնուրույն գրավոր աշխատանքների կատարում (ստուգողական, կուրսային, ռեֆերատներ), որոնց հիման վրա ձևավորվում է ուսումնառության վերջնարդյունքը:
Ֆակուլտետում գործում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հիմնադրած իրավաբանական կլինիկան, որտեղ ուսանողները ստանում են հիմնարար գիտելիքներ, ձեռք բերում գործնական հմտություններ, իրավական գիտելիքները կիրառելու կարողություններ` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
Ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր ծրագրերի, դատախաղերի, անվճար իրավաբանական խորհրդատվություն են մատուցում սոցիալապես անապահով խավերին, փախստականներին, սեմինարներ կազմակերպում հանրակրթական դպրոցներում, դրանով իսկ նպաստում են բուհի հասարակական պատասխանատվության մեծացմանը:
Ֆակուլտետում գործում են 2 ամբիոններ`
-իրավագիտության,
-միջազգային հարաբերությունների և հասարակագիտական առարկաների:
Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է ՄԱԿ-ի Հայաստանյան ներկայացուցչության տարբեր ստորաբաժանումների, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության, ՀՀ Փաստաբանների պալատի,մասնավոր
փաստաբանական գրասենյակների, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան և մշակույթի կենտրոնի, ՀԿ-ների և այլ կառույցների հետ:
Ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և ԱՊՀ երկրների օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններում, իրավապաշտպան կառույցներում, բիզնեսում, հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:
Լազարյանի անվան իրավագիտության և միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 2018-2019 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման ընդունելության քննությունները ըստ մասնագիտությունների`
Իրավագիտություն` մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր), հայ ժող պատմություն (գրավոր), օտար լեզու (գրավոր),
Միջազգային հարաբերոություններ` մրցութային` հայ ժող պատմություն (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր)
օտար լեզու (գրավոր):
Ֆակուլտետի դեկան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղեցիկ Մեխակի Գրիգորյան: