Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Կրթության Միջազգային Ակադեմիայի <Հայբուսակ> համալսարանի Մշակութային խորհուրդը ստեղծվել է տարիներ առաջ համալսարանի շնորհալի ուսանողների ջանքերով:Մի խումբ ուսանողներ Ռաֆայել Մնացականյանի գլխավորությամբ որոշեցին ստեղծել մի կառույց, որը պետք է ակտիվացներ ուսանողների մշակութային կյանքը: Գաղափարը միանգամից գրավեց համալսարանի ղեկավարությանը,և նրանց իսկ աջակցությամբ կառույցը սկսեց իր գործունեությունը: Տարիների ընթացքում այն հասցրեց հավաքել տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց մի հարկի տակ:Ուսանողները,լինելով տարբեր տարիքի,տարբեր մասնագիտության,սիրով միանում էին և բուռն գործունեություն ծավալում համալսարանում.նրանց կապում էր մի կարևոր բան` սերը դեպի արվեստը:
Սկսվեց մշակութային կյանքի ընթացքը...Ամենամսյա միջոցառումներ, փառատոններ, ներկայացումներ, որոնք իրենց շուրջն օրեցօր ներգրավում էին ակտիվ ուսանողների: Համալսարանի ներսում կազմակերպվող միջոցառումներից զատ <Հայբուսակ> համալսարանի Մշակութային խորհուրդը կազմակերպեց նաև <ՅունիԲեստ>  միջուսանողական,միջբուհական մրցույթ-փառատոնը, որը միտված էր ոչ միայն համալսարանի,այլն աևտարբեր բուհերի ուսանողներին միավորել մեկ հարկի տակ:
Հայ ժողովրդի պատմությանը նվիրված միջոցառումները համալսարանի մշակութային կյանքի անբաժան մասն են կազմել և կազմում,որոնք մեծ ուշադրությամբ և պատասխանատվությամբ են կազմակերպվում:
Կառույցը չբավարարվեց միայն համալսարանում գործունեություն ծավալելով, հասունացավ պահը ստեղծելու մեկ այլ կառույց, որն իր տեսակի մեջ լինելու էր առաջինը Հայաստանում.ստեղծվեց ռադիո հիմնելու գաղափարը:Ռադիոկայանը կոչվեց Առաջին ուսանողական ռադիո՝ ռադիո ՄԱՕ: Սկզբնական փուլում այն հանդիսանում էր միջբուհական ռադիո՝ հեռարձակվելով միայն <Հայբուսակ> համալսարանի ներսում: Հետագայում,ռադիոլսողների քանակի աճով պայմանավորված, օրեցօր ավելի ու ավելի էր կարևորվում ռադիոկայանի աշխատանքները  լայն լսարանին հասցնելը:Ռադիո ՄԱՕ-ն հանդիսանում է Առաջին Հայկական Ուսանողական Ռադիոն:Գործընթացներում հիմնականում ընդգրկված են ուսանողներ: Մեր ռադիոն նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր իրենց ազատ ժամանակը անցկացնում են համացանցում, չեն պատկերացնում իրենց առօրյան առանց  սոց.ցանցերի և մշտապես փնտրտուքների մեջեն՝որոնելով հաճելի երաժշտություն, հակիրճ տեղեկատվություն, ինտերակտիվ շփում և վիրտուալ ընկերներ: Տարիների ընթացքում ռադիոկայանը դարձավ Հայաստանի,Արցախի և սփյուռքի երիտասարդներին կապող կարևորագույն օղակներից մեկը:

Համալսարանում տարվող աշխատանքները  շարունակում են նպաստել մշակութային կյանքի զարգացմանը:Մեզ համար մեծ ուրախություն է,երբ ուսանողները միավորվում են,կատարում այնպիսի աշխատանք,որը մնայուն է և ասելիք ունի:

 Եթե դու էլ մեր ուսանողն ես կամ շրջանավարտը և ցանկանում ես միանալ Մշակութային խորհրդի աշխատանքներին,ապա բաց մի թող լավագույն հնարավորությունը ինտեգրվելու այս մեծ թիմին:
Մենք քեզ սիրով սպասում ենք...

 

Հարգանքներով՝  <Հայբուսակ> համալսարանի Մշակութային խորհուրդ 

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org