Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Այստեղ Դուք կարող եք գտնել պատասխաններ Ջեզ հետաքրքրող հարցերին:
Կամ գրել Ձեր հարցը, լրացնելով դաշտերը:
Մեր մասնագետները կպատասխանեն Ձեր հարցին էլէկտրոնային նամակի միջոցով:


Ի՞նչ զեղչերից կարող է օգտվել դիմորդը:
  • Կրթության Միջազգային Ակադեմիան զեղչեր է տրամադրում սոցիալական բոլոր անապահով խավերին: Ակադեմիայի անդամ բոլոր բուհերում անվճար կարող են սովորել երկկողմանի ծնողազուրկ երեխաները, Հայաստանի սահմանամերձ գոտիների բնակիչները և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները: Միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաները, ինչպես նաև սոցիալապես անապահով ուսանողները կարող են օգտվել 50 տոկոս զեղչից: Ամեն տարի ուսման վարձը որոշակի ժամկետի սահմաններում վճարող առաջին կուրսեցիներին առաջարկվում է 30 տոկոս զեղչ:

Քանի՞ տարի է տևում ուսուցումը:
  • Բոլոր ‎ֆակուլտետներում ուսումնական ծրագրերը համապատասխանեցված են Բոլոնյան գործընթացին: Բակալավրիատի դասընթացը բոլոր ‎ֆակուլտետներում տևում է 4 տարի, որից հետո ցանկացողները կարող են կրթությունը շարունակել մագիստրատուրայում` ևս 2 տարի: Ասպիրանտուրայի տևողությունը 3 տարի է:

Ի՞նչ դիպլոմ են ստանում շրջանավարտները:
  • Բոլոր ‎ֆակուլտետների շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ, քանի որ ԿՄԱ բոլոր ‎ֆակուլտետները հավատարմագրված են պետության կողմից: Մեր շրջանավարտներն աշխատում են ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:

Որտե՞ղ կարող են աշխատել շրջանավարտները ավարտելուց հետո:
  • Յուրաքանչյուր շրջանավարտ հնարավորություն ունի աշխատանքի տեղավորվելու ՀՀ պետական և մասնավոր առաջատար ձեռնարկություններում և հիմնարկներում: Շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցով զբաղվում է շրջանավարտների կարիերայի կենտրոնը, որը մինչև օրս աշխատանքի է տեղավորել բազմաթիվ շրջանավարտների: Մեր շրջանավարտների 70%-ն աշխատում է իր մասնագիտությամբ: Ավելի մանրամասն մեր շրջանավարտների հաջողությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

Որտե՞ղ են անց կացվում դասերը:
  • Թե "Հայբուսակ" համալսարանը, թե Հայկական Բաց Համալսարանն ու Լազարյանի անվան ինստիոտուտը ունեն սեփական ուսումնական մասնաշենքեր, որտեղ և անց են կացվում դասերը: Պրակտիկ պարապմունքներն անց են կացվում հանրապետության առաջատար հիվանդանոցներում, հիմնարկներում, դպրոցներում և այլն: Մեր ուսումնական բազաների հետ կարելի է ծանոթանալ այստեղ:

Ի՞նչ լեզուներ կարող եմ ես ուսումնասիրել հումանիտար ‎ֆակուլտետում:
Կարող եմ արդյոք ուսումնասիրել մեկից ավելի լեզու:
Կարող եմ ընտրել իմ ուզած լեզուն:
 
  • "Հայբուսակ" համալսարանի և Հայկական Բաց համալսարանի հումանիտար ‎ֆակուլտետների համապատասխան բաժիններում բացի առաջին օտար լեզվից ուսումնասիրվում է նաև երկրորդ օտար լեզու: Օրինակ, եթե առաջին օտար լեզուն անգլերենն է, ապա ուսանողը կարող է որպես երկրորդ մասնագիտական օտար լեզու ուսումնասիրել ‎ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն: Երկրորդ օտար լեզվի ուսումնասիրությունը պարտադիր է, բայց դիմորդը միշտ կարող է ընտրել, թե ինչ լեզու է ուզում սովորել:

Ի՞նչ առարկաներ են ուսուցանվում յուրաքանչյուր ‎ֆակուլտետում:
  • Յուրաքանչյուր ‎ֆակուլտետում ուսուցանվող առարկաների ցանկը դուք կարող եք գտնել տվյալ ֆակուլտետի էջում:

Ովք՞եր են դասավանդում Կրթության Միջազգային Ակադեմիայում:
  • Մեր պրո‎‎ֆեսորադասախոսական կազմը բաղկացած է հանրապետության լավագույն մասնագետներից: Պատկառելի պրո‎ֆեսորների հետ մեկտեղ դասավանդում են երիտասարդ խոստումնալից դասախոսներ, որոնք փորձ են փոխ առնում մեր վաստակավոր դասախոսներից: ԿՄԱ գիտական խորհրդի անդամներին, ինչպես նաև ամբիոնների կազմին կարելի է ծանոթանալ այստեղ:

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org