Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Բժշկական Ֆակուլտետը

 

 

 Բժշկական ֆակուլտետը կադրեր է պատրաստում հետևյալ մասնագիտություններով

          1. Բուժական գործ

          2. Ստոմատոլոգիա

          3. Դեղագիտություն

          4. Բնապահպանություն և բնօգտագործում (Էկոլոգիա)

Բժշկական ֆակուլտետը ստեղծվել է "Հայբուսակ" համալսարանի հիմնադրման պահից 1990թ.-ին ակադեմիկոս Լևոն Հարությունյանի նախաձեռնությամբ: 2014-2015 ուսումնական տարուց  բժշկական ֆակուլտետում գործում է բնապահպանություն և բնօգտագործում մասնագիտությունը: Ներկայում  ֆակուլտետը բոլոր մասնագիտությունների գծով իրականացնում է ուսուցում, ինչպես բակալավրի այնպես էլ մագիստրոսի կրթական ծրագրերով:

"Բուժական գործ" մասնագիտության ուսման տևողությունը բակալավրիատում  կազմում է 5 տարի,  մագիստրատուրայում` 2 տարի: Ուսման վարձը կազմում է 450.000 դրամ:

"Ստոմատոլոգիա" մասնագիտության ուսման տևողությունը  բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում` 2 տարի: Ուսման վարձը կազմում է 450.000 դրամ

"Դեղագիտության" մասնագիտության  ուսման տևողությունը կազում է 4 տարի, մագիստրատուրայում` 2 տարի: Ուսման վարձը կազմում է 450.000 դրամ:

"Բնապահպանություն և բնօգտագործում (Էկոլոգիա)" առկա ուսման տևողությունը բակալավրիատում կազմում է 4 տարի,  մագիստրատուրայում` 2 տարի: Ուսման վարձը կազմում է 450.000 դրամ:

"Հայբուսակ" համալսարանի բժշկական ֆակուլտետը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որի բոլոր մասնագիտությունները լիցենզավորված և հավատարմագրված են պետության կողմից:

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

Ֆակուլտետում  դասավանդում են հանրապետության բժշկական ասպարեզի լավագույն մասնագետները: Ուսումնական գործընթացում ներգրաված են նաև առաջատար մասնագետներ մի շարք արտասահմանյան երկրներից` Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Չեխիայից, Իսպանիայից, Լիբանանից,Իրաքից, Իրանից,Իտալիայից:

Բժշկական ֆակուլտետի կլինիկական ամբիոնները տեղակայված են  Երևան քաղաքի լավագույն բժշկական կլինիկական կենտրոններում, ստոմատոլոգիական կլինիկաններում, գիտահետազոտական ինստիտուտներում, դեղագործական ձեռնարկություններում, որտեղ կազմակերպվում է  կլինիկական մասնագիտական դասընթացների դասավանդումը (դասախոսություններ, գործնական պարապմունքներ և ուսումնաարտադրական պրակտիկաներ) և իրենց առաջին մասնագիտական քայլերն է կատարում բարձր կուրսերի ուսանողների մեծ մասը: 

"Բուժական գործ", "Ստոմատոլոգիա" և "Դեղագիտության" մասնագիտությունների բակալավրիատի շրջանավարտները զբաղվում են գիտահետազոտական, դասախոսական, կազմակերպչական, գործունեությամբ բժշկագիտության, դեղագիտության տեսական ուղղություններով  Հայաստանում և արտերկրում: Նրանք շարունակում են իրենց կրթությունը մագիստրոսի կրթական ծրագրով` "Հայբուսակ", Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական և մի շարք արտասահմանյան համալսարաններում: 

Մագիստրատուրայի  շրջանավարտները անցնում են աշխատանքի ըստ մասնագիտության, շարունակում են կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում: Լավագույն շրջանավարտները անցնում են աշխատանքի համալսարանի բժշկական կլինիկական և տեսական ամբիոններում:

Ֆակուլտետի գործունեության շուրջ 25 տարիների ընթացքում  նրա  շրջանավարտները մեծ հեղինակություն են վայելում Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում: Նրանք մեծ հաջողություններ են արձանագրել պրակտիկ  բժշկության, ստոմատոլոգիայի  և դեղագիտության ասպարեզներում: 

Բժշկական ֆակուլտետի   2016-2017 ուսումնական տարվա բակալավրի  կրթական ծրագրի առկա ուսուցման ընդունելության քննությունները ըստ մասնագիտությունների` 

Բուժական գործ`* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**

Ստոմատոլոգիա`* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**

Դեղագիտություն`* մրցութային` ֆիզիկա (գրավոր), քիմիա (գրավոր), կենսաբանություն (գրավոր), ոչ մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր)**

Բնապահպանություն և բնօգտագործում` մրցութային` կենսաբանություն (գրավոր), ֆիզիկա (գրավոր) կամ քիմիա (գրավոր), ոչ մրցութային ` հայոց լեզու և գրականություն  (գրավոր)**

*-դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք քննություններից երկուսը:

**-Նշված ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից:

 

Ֆակուլտետի դեկանՌ.Դբժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից անդամ` Մարինոսյան Յանինա  

 

 

 

Գնահատել այս նյութը
(56 Աստղ)

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org