Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

Հ.ԼԱԶԱՐՅԱՆԻ.ԱՆՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Իրավագիտության ֆակուլտետը ստեղծվել է 1991 թվականին Լորիս Քալաշյանի անվան Հայկական բաց համալսարանի հիմնադրման  պահից: Այն գործել է տարբեր անվանումներով` միջազգային իրավագիտության, իրավաբանական, իրավատնտեսագիտական, իրավագիտության: 

Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը հիմնադրվել է 1990թ.-ին և իրականացրել է բարձրագույն կրթություն միջազգային հարաբերություններ, արևելագիտություն, և իրավագիտություն մասնագիտություններով: 2006թ-ից ինստիտուտը ընդգրկվել  է "Հայբուսակ" համալսարանի կազմի մեջ:

2014թ. իրավագիտության ֆակուլտետը  միավորվելով Լազարյանի անվան  միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ վերանվանվել է Լազարյանի անվան իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:

Ֆակուլտետում մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է երկաստիճան կրթական համակարգով` կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգին /ECTS/, ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուտի գիտական խորհրդի կողմից հաստատած ուսումնական պլաններին ու ծրագրերին համապատասխան:

Ուսումնական գործընթացն իրականացվում է ավանդական և ինտերակտիվ դասավանդման մեթոդներով` առկա և հեռակա բաժիններում:

Ուսման տևողությունը առկա բակալավրի կրթական ծրագրով 4 տարի է, հեռական`  5 տարի, մագիստրոսի կրթական ծրագրով` 2 տարի: Տարեկան ուսման վարձը կազմում է ` 280.000 դրամ:

Իրավագիտություն կրթական ծրագրի մասնագիտացումներն են.

•քաղաքացիաիրավական,

•քրեաիրավական,

•սահմանադրական, 

•միջազգային-իրավական:

 "Միջազգային հարաբերություններ" կրթական ծրագրի մասնագիտացումներն են.

Ֆակուլտետում դասավանդում են բարձր որակավորմամբ մասնագետներ` գիտությունների թեկնածուներ, դոցենտներ, պրոֆեսորներ, որոնք ուսումնական աշխատանքներին զուգընթաց կատարում են գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ, մասնակցում են մասնագիտական վերապատրաստման դասընթացների, գիտաժողովների: Նրանց ուժերով հրատարակվել են մենագրություններ,  ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, մեթոդական ուղեցույցներ: 

Ինստիտուտում ձևավորված ուսանողամետ քաղաքականությունը հնարավորություն է տալիս, որ ուսանողները մասնակցեն ուսումնական գործընթացին, ցուցաբերելով ինքնուրույնություն, իսկ նրանց ուսումնական բեռնվածությունը յուրաքանչյուր կիսամյակ` աշնանային և գարնանային, ներառում է ինքնուրույն գրավոր աշխատանքների կատարում /ստուգողական, կուրսային, ռեֆերատներ/, որոնց հիման վրա ձևավորվում է ուսումնառության վերջնարդյունքը:

Ինստիտուտում գործում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից հիմնադրած իրավաբանական կլինիկան, որտեղ ուսանողները ստանում են հիմնարար գիտելիքներ, ձեռք են բերում գործնական հմտություններ, իրավական գիտելիքները կիրառելու կարողություններ`  աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: 

Ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր ծրագրերի, դատախաղերի, անվճար իրավաբանական խորհրդատվություն են մատուցում սոցիալապես անապահով խավերին, սեմինարներ են կազմակերպում հանրակրթական դպրոցներում, դրանով իսկ նպաստում են բուհի հասարակական պատասխանատվության մեծացմանը: 

Ֆակուլտետում գործում են 2 ամբիոններ`

•իրավագիտության, 

•միջազգային հարաբերությունների և հասարակագիտակ առարկաների:

Ֆակուլտետը գիտաուսումնական սերտ կապերի մեջ է ՄԱԿ-ի Հայաստանյան ներկայացուցչության տարբեր ստորաբաժանումների, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության, ՀՀ Փաստաբանների պալատի, մասնավոր սեկտորի, ՀԿ-ների, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան և այլ կառույցների հետ:

Ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և ԱՊՀ երկրների օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններում, իրավապաշտպան կառույցներում, բիզնեսում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Լազարյանի անվան իրավագիտության և միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 2016-2017 ուսումնական տարվա բակալավրի  կրթական ծրագրի առկա ուսուցման ընդունելության քննությունները ըստ մասնագիտությունների` 

Իրավագիտություն` մրցութային` հայոց լեզու և գրականություն (գրավոր), հայ ժող պատմություն (գրավոր), օտար լեզու (գրավոր),

Միջազգային հարաբերոություններ` մրցութային` հայ ժող պատմություն (գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր)

օտար լեզու (գրավոր),

Ֆակուլտետի դեկան` իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեղեցիկ Մեխակի Գրիգորյան

 

 

 

Գնահատել այս նյութը
(28 Աստղ)

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org