Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика моторное масло для погрузчика дизельный погрузчик москва запчасти для вилочных погрузчиков аренда погрузчиков москва Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе
Երևանի «Հայբուսակ» համալասարան

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ

Տնտեսական բարեփոխումները և վարչահրամայականից շուկայական տնտեսության անցումը իր պայմաններն է թելադրում թե° գործատուին, թե° աշխատուժին: Տնտեսության անցումային փուլում մի պահ կրթությունը հասարակության կյանքում կորցրեց իր առաջնայնությունը, բայց, ի ուրախություն մեզ, դա երկար չտևեց: Հասարակությունը և հատկապես երիտասարդությունը հասկացավ, որ 21-րդ դարում յուրաքանչյուրի առաջընթացի երաշխիքը` դա կրթվելու ցանկությունն է:Եթե վարչահրամայական տնտեսական համակարգում գործող յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի շրջանավարտ գիտեր, թե ավարտելուց հետո որտեղ է աշխատելու, այսօր այս խնդրին բախվում է յուրաքանչյուր ԲՈՒՀ-ի շրջանավարտ:Ներկայումս աշխատաշուկայում առկա գործատուների պահանջները այնքան էլ չեն համապատասխանում այն կրթական ծրագրերին, որոնք կիրառվում են մեր հանրապետության ԲՈՒՀ-երում: Նման պայմաններում աշխատաշուկայի բարդ համակարգում երիտասարդ մասնագետների կողմնորոշման, աշխատանքային շուկայում շրջանավարտների մրցունակության բարձրացման աջակցման խնդիրը ԲՈՒՀ-երի համար դառնում է առաջնային խնդիր: Սրանով է պայմանավորված ԲՈՒՀ-երում կարիերայի կենտրոնների ստեղծումը: Երևանի" Հայբուսակ" համալսարանը իր շրջանավարտների տվյալների ուսումնասիրությունը սկսել է իրականացնել դեռևս 1996 թվականից: Այժմ մենք մեր տվյալների բազայում ամեն տարի թարմացնում ենք մեր շրջանավարտների մասին տեղեկատվությունը: 2006 թվականից ստեղծվեց Կրթության Միջազգային Ակադեմիայի շրջանավարտների աշխատանքի տեղավորման և կարիերայի կենտրոնը, որը զբաղվում է ԿՄԱ-ի բուհերի շրջանավարտների զբաղվածության խնդիրներով: Կենտրոնի նպատակն է աջակցել շրջանավարտներին աշխատանքի տեղավորման հարցում, աշխատաշուկայում նրանց մրցունակության զարգացմանը, նպաստել ըստ աշխատաշուկայի պահանջների հետագա մասնագիտական որակավորման բարձրացմանը, ինչպես նաև ԿՄԱ-ի կազմի մեջ մտնող բոլոր բուհերի շրջանավարտների հետ մշտական կապ և համագործակցության զարգացման ուղիներ ստեղծել:Կենտրոնի խնդիրն է հանդիսանում ուսումնասիրել աշխատաշուկան և ներկայացնել այն պահանջները, որոնք այսօր գործատուն դնում է աշխատուժի առջև: Մենք աշխատում ենք համագործակցել ներբուհական բոլոր կառույցների հետ և նրանց աշխատանքն ուղղել մեկ միասնական նպատակի իրականացմանը, որն է պատրաստել ժամանակի և շուկայի պահանջներին համապատասխան, կայուն գիտելիքներ ունեցող կադրեր, որոնք կհամալրեն աշխատաշուկայում առկա ազատ աշխատատեղերը:Կենտրոնը աշխատում է նաև ուսանողների հետ, քանի որ հենց ուսանողական նստարանից է պետք մտածել մասնագիտական կողմնորոշման մասին: Այլապես այսօր շատերը ընտրում են մասնագիտություն` պատկերացում անգամ չունենալով դրա նկարագրության մասին: Այդ նպատակով կենտրոնը կազմակերպում է միջոցառումներ, հավաքներ, զրույցներ, որոնք օգնում են պատկերացնել, թե ինչ աշխատանք է սպասում իրենց ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո:Համագործակցելով տարբեր ձեռնարկությունների հետ, մենք կազմակերպում ենք ուսանողների մասնակցությունը այդ ձեռնարկությունների աշխատանքում, ինչի արդյունքում ուսանողները կատարում են տարբեր հետազոտություններ, փորձ և պրակտիկ գիտելիքներ են ձեռք բերում:Յուրաքանչյուր օր աշխատաշուկան նոր պահանջներ է առաջադրում և մեր խնդիրն է բավարարել դրանք: Այս պահին այդ պահանջները և կրթական ծրագրերը անհամադրելի են, բայց կարծում եմ, որ բուհական համակարգին կհաջողվի հաղթահարել բոլոր դժվարությունները և լիարժեք բավարարել շուկայի պահանջները:

ԿՄԱ կարիերայի կենտրոնի տնօրեն` Նարինե Հովսեփյան

"Կարիերայի կենտրոնի գործունեությունը"

 

 

Գնահատել այս նյութը
(9 Աստղ)

«Հայբուսակ» համալսարանը միակ համալսարանն է ողջ ԱՊՀ երկրների տարածքում, որ հանդիսանում է հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի անդամ:

Սոց.Կայքերում

Հետադարձ կապ

ՀՀ   ք. Երևան

Աբելյան 6

Հեռ. 010 39-06-98, 39-61-61

Email: info@academedu.org

 

Copyright © 2014 AcademEdu.org All Rights Reserved. Designed by Kayq.org